Ինչպե՞ս մաքրել ատամնաքարերը

tartar cleaning in Estomed stomatological center

Ի՞նչ են ատամնաքարերն ու ինչու՞ են առաջանում

Ատամնաքարերը կարծրացած նստվածքներ են, որոնք բաղկացած են սննդի մնացորդներից, մահացած բջիջներից, բակտերիաներից և աղերից: Ամենից առաջ ատամաքարերի առաջացմանը նպաստում են սննդի մնացորդները, որոնք ուտելուց մի քանի ժամ անց արդեն դառնում են նստվածք։ Բերանի խոռոչի հիգիենայի պարտադիր կանոններն անտեսելու, ինչպես նաև աղերի բարձր կոնցենտրացիայի պատճառով ատամնափառը կարծրանում է՝ վերածվելով ատամնաքարի։ Ամենից հաճախ նստվածք առաջանում է բերանի խոռոչի դժվարամատչելի վայրերում։

Ատամնաքարերը նկատելի չեն ուրիշների համար, քանի որ ատամնափառը հիմնականում առաջանում  է ատամնաշարի ներսի մասում։ Ատամնաքարի առկայության դեպքում մարդը սովորաբար ցավ չի զգում, բայց ատամների և բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար պետք է դիմել ատամնաբույժի և կատարել ատամնաքարերի մաքրմանն ուղղված համապատասխան պրոցեդուրաներ։

Չմաքրվելու դեպքում ատամնաքարերը կնպաստեն գինգիվիտի և պարօդոնտիտի զարգացմանը, որոնք էլ իրենց հերթին փչացնում են ատամը և հանգեցնում դրա կորստին։

Ատամնաքարը խոչընդոտում է ատամների բուժմանը, պլոմբավումանը։ Նախքան պլոմբավորումը կամ իմպլանտը տեղադրելը, ատամնաբույժի այցելության ժամանակ ցանկալի է մաքրել ատամնաքարերը։

Խորհուրդ է տրվում ատամնաքարերը մաքրել առնվազն վեց ամիսը մեկ անգամ։

tartar cleaning in Estomed

Ինչպես՞ են հեռացնում ատամնաքարերը ատամնաբուժարանում

Ատամնաբուժարանում ատամնաքարերի հեռացման մի քանի արդյունավետ մեթոդներ են իրականացվում։ Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ատամնաքարերի մաքրման պրոֆեսիոնալ մեթոդները անցավ են և տհաճություն չեն պատճառում հիվանդին։

Ատամնաքարերի հեռացման ժամանակակից մեթոդներն են՝

  • Ուլտրաձայնային մաքրում
  • Լազերային մաքրում
  • Air Flow մեթոդ

Մի փոքր խոսենք այս մեթոդների մասին առանձին-առանձին։

Ատամնաքարերի ուլտրաձայնային մեթոդով հեռացումը նորարարական և անցավ մեթոդ է: Պրոցեդուրայի համար օգտագործվում է հատուկ սկաներ, որը վերացնում է նստվածքները։ Ուլտրաձայնի շնորհիվ մաքրվում են բերանի խոռոչի պաթոգեն բակտերիաները։ Եթե ​​հիվանդը ունի ատամի բարակ էմալ, կարող է առաջանալ անհարմարություն, և պահանջվի տեղային անզգայացում:

Լազերային մեթոդով ատամնաքարերի հեռացումը խնդրի անցավ և կոկիկ լուծում է։ Լազերային ապարատն ազդում է հենց ատամնաքարի վրա և տրորում այն։ Մնացորդային նստվածքները ատամնաբույժը հեռացնում է  ջրի հոսքի միջոցով։ Նշենք, որ ատամնաքարերի հեռացման գինը կախված է ախտահարված ատամների քանակից և, իհարկե, ընտրված մեթոդից։

Air Flow մեթոդն ատամնաքարերը հեռացնում է պրոֆեսիոնալ սարքով, որը մաքրում է ատամը օդի հոսքի և կերակրի սոդայի խառնուրդով: Պրոցեդուրան ցավ չի առաջացնում և չունի տարիքային սահմանափակում։ Ուժեղ օդային հոսքի և մաքրող խառնուրդի միջոցով ատամներից հանվում են ատամնափառը և մանրացված կոշտ նստվածքները։

tartar cleaning in Estomed stomatological center

Կարելի՞ է արդյոք ատամնաքարերը մաքրել տնային պայմաններում

Որոշ հիվանդներ ատամնաբույժի մոտ այցից խուսափելու համար փորձում են ատամնաքարերը հեռացնել տնային պայմաններում։ Ամենատարածված մեթոդներից մեկը բերանի խոռոչի ամենօրյա խնամքն է՝ հակապարօդոնտալ ազդեցություն ունեցող հատուկ մածուկների կիրառմամբ։ Ակտիվ բաղադրիչների շնորհիվ նման մածուկները ոչ ամբողջությամբ, բայց մասնակիորեն կանխում են նստվածքի և ատամնաքարերի առաջացումը։

Գոյություն ունեն նաև ատամնաքարերի տնային պայմաններում հեռացման ժողովրդական մեթոդներ, բայց դրանք քիչ արդյունավետ են։

Ասվածն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ատամնաքարերի դեմ պայքարել և դրանք մաքրել հնարավոր է տարբեր եղանակներով, որոնցից լիարժեք անվտանգ արդյունք տալիս է միայն պրոֆեսիոնալ մաքրումը հատուկ սարքավորումների օգնությամբ։

Ինչպե՞ս եք գնահատում այս էջը

Սեղմեք աստղի վրա՝ այն գնահատելու համար:

Միջին վարկանիշը 0 / 5. Ձայների հաշվարկ. 0

Առայժմ ձայներ չկան: Եղիր առաջինը, ով կգնահատի այս էջը:

Կիսվել՝

Լրացուցիչ Հոդվածներ

dental clinic

Ի՞նչ արժեն ատամների իմպլանտները

Ատամների իմպլանտավորումը ժամանակակից ստոմատոլոգիայի ձեռքբերումներից է, որի շնորհիվ հիանալի կերպով վերականգնվում է ատամնաշարը, երբ վերջինս ունի բացակայող

ՕՆԼԱՅՆ

ԳՐԱՆՑՈՒՄ