Շարժական պրոթեզավորում

Օնլայն

Գրանցում

Մեր օրերում ատամների բացակայությունը կարելի է վերականգնել տարբեր մեթոդներով և նյութերով։ Սակայն լինում են դեպքեր, երբ շարժական պրոթեզը տվյալ հիվանդի համար միակ ընդունելի տարբերակն է լինում:

Առանց շարժական պրոթեզի հնարավոր չէ, օրինակ, երբ հենակետեր չկան, բացակայում են վերջին ատամները։ Կամ էլ տվյալ հիվանդին այս կամ այն պատճառով հակացուցված է իմպլանտ տեղադրել:

Շարժական պրոթեզները ցուցված են ատամների լրիվ կամ մասնակի բացակայության դեպքում: Ժամանակակից շարժական պրոթեզները գեղեցիկ տեսք ունեն, հուսալի են, ամուր և կարիք չկա դրանք մշտապես հանել բերանից:

ՊԼԱՍՏՄԱՍԵ ԹԻԹԵՂԱՅԻՆ ՊՐՈԹԵԶ

Պլաստմասե թիթեղային պրոթեզները լինում են ինչպես ամբողջական շարժական, այնպես էլ մասնակի շարժական: Վերջինս ունենում է մետաղական կամ կերամիկական կլամեր: Ալերգիկ ռեակցիաներ համարյա չեն առաջացնում:

ՄԻԿՐՈՊՐՈԹԵԶ

Միկրոպրոթեզը տեղադրվում է ատամնաշարում մեկ կամ մի քանի բացակա ատամների դեպքում:

ԲՅՈՒԳԵԼԱՅԻՆ ՊՐՈԹԵԶ

Բյուգելային պրեթեզները տարբերվում են սովորական թիթեղային պլաստմասե պրոթեզներից իրենց մետաղական հիմքով, որը համաձուլվածք է։ Թքի և սննդի կողմից կոռոզիայի չի ենթարկվում, համ չունի, թեթև է, որի շնորհիվ հարմարավետ է և բերանի խոռոչում քիչ տեղ է գրավում։ Այս տեսակի պրոթեզները բավականին կոմպակտ են, ամուր և հարմար ծամելու համար։

ՎԱԼՊԼԱՍՏ ՊՐՈԹԵԶ

Ճկվող նեյլոնե պրոթեզները պատրաստվում են ամերիկյան V alplast համակարգով, ունեն մի շարք առավելություններ՝