Թերապիա

Օնլայն

Գրանցում

Կլինիկան իրականացնում է `

ԿԱՐԻԵՍԻ ԲՈՒԺՈՒՄ ԿԱՄ ԱՏԱՄՆԵՐԻ ՊԼՈՄԲԱՎՈՐՈՒՄ

Էստոմեդ կլինիկայի ստոմատոլոգիական ծառայություններն իրականացվում են բարձրակարգ նյութերով՝ պրոֆեսիոնալ բուժ անձնակազմի կողմից։ Գործում է նաև զեղչային համակարգ։

ԷՆԴՈԴՈՆՏԻԱ (ROOT CANAL)

Ատամների կանալների քիմիական, մեխանիկական մշակում է՝ հետագա պլոմբավորումով։ Օգտագործվում են հատուկ սարքեր (apex-locator, ռենտգեն կոնտրոլ), որպեսզի բուժումը լինի երաշխավորված։

ՖԻՍՈՒՐՆԵՐԻ ՀԵՐՄԵՏԻԶԱՑԻԱ

Կատարվում է ատամների բնական փոսիկների հերմետիզացիա։ Փոսիկներում նոր սկսվող կարիեսի բուժում է, որը կկանխի ատամի ավելի մեծ ախտահարումը։

ԱՊԱԿԵԹԵԼԱՅԻՆ ԳԱՄԻԿՈՎ ԱՏԱՄԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Բուժված ատամի մեջ տեղադրվում է ապակեթելային գամիկ, որի վրա կատարվում է ատամի պսակի գեղարվեստական վերականգնում:

ԱՏԱՄԻ ՊՍԱԿԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Ժամանակակից էսթետիկ ստոմատոլոգիան գեղեցիկ ժպիտ ունենալու մի շարք լուծումներ է առաջարկում, դրանցից առավել հաջողվածներից է ատամի վերականգնումը կոմպոզիտային բաղադրանյութերով: Կոմպոզիտը միակ նյութն է, որով կարելի է վերականգնել ատամի ձևը, գույնը և ֆունկցիան ուղղակի ներգործման մեթոդով և հյուսվածքների մաքսիմալ պահպանությամբ: