Տրիխոլոգիան էսթետիկ բժշկության ուղղություններից է, զբաղվում է մազերի վիճակի ախտորոշմամբ ու բուժմամբ: Գլխամաշկի կամ մազերի վիճակից կախված՝ տրիխոլոգիայում կիրառվում են բուժման և կանխարգելման զանազան մեթոդներ ու պրոցեդուրաներ, ինչպիսիք են տրիխոլոգիական պիլինգը, գլխամաշկի մեզոթերապիան, պլազմաթերապիան, մազածածկույթի օզոնոթերապիան, ֆոտոտրիխոգրաման, մազարմատների աճի լազերային խթանումը, ֆրակցիոն թերապիան:
Բուժման մեթոդն ընտրում է բժիշկ-մասնագետը՝ ախտորոշումից հետո: