ԱՏԱՄՆԱՔԱՐԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ ԿՅՈՒՐԵՏԱԺՈՎ
Կյուրետաժը ստոմատոլոգիական պրոցեդուրա է։ Սա ատամի պարոդոնտի ախտահարված հյուսվածքների մեխանիկական մաքրումն է:
Գոյություն ունի բաց և փակ կյուրետաժ
Բաց կյուրետաժը կիրառվում է այն ժամանակ, երբ վնասված հատվածին հասնելու հնարավորություն չի լինում: Այս պարագայում լնդի վրա կտրվածքներ են արվում, անցկացվում է մաքրում հատուկ սարքավորումներով, վերջում դրվում են կարեր:
Լնդերի վերականգնումը տևում է 2-ից 3 շաբաթ:
Փակ կյուրետաժ
Պրոֆեսիոնալ խնամքի այս տեսակը չի պահանջում լնդի կտրվածք: Այն իրականացվում է կամ լուսային կամ մեխանիկական գործիքների միջոցով: