All-on-4: Վստահելի լուծում ձեր ժպիտի համար
Գլխավոր » Ստոմատոլոգիա, իմպլանտներ Երևանում » All on 4
Օնլայն
Գրանցում
Ի՞նչ է All-on-4 մեթոդը
All-on-4 մեթոդը ատամների վերականգնման նորարարական մոտեցում է, որը հիմնված է ընդամենը չորս իմպլանտի վրա ամբողջական ատամնաշարի տեղադրման վրա։ Այս մեթոդը ապահովում է պրոթեզի ամուր ֆիքսացիա՝ նվազեցնելով իմպլանտների քանակն ու պարզեցնելով գործընթացը։
All-on-4 մեթոդի առավելությունները
- Նվազագույն քանակությամբ իմպլանտներ – Ամբողջական ատամնաշարի տեղադրման համար պահանջվում է ընդամենը չորս իմպլանտ, ինչը նվազեցնում է վիրահատական միջամտությունն ու վերականգնման ժամանակը։ Բարդ դեպքերում բժիշկի որոշմամբ կարող է կիրառվել All-on-6 մեթոդը (6 իմպլանտով)՝ լավագույն արդյունքը ստանալու համար։
- Անմիջական բեռնում – Շատ դեպքերում հնարավոր է ժամանակավոր պրոթեզ ստանալ անմիջապես իմպլանտների տեղադրումից հետո, ինչը մեծացնում է հարմարավետությունն ու հեշտացնում գործընթացը։
- Ժամանակի և ծախսերի խնայողություն – Այս մեթոդը նվազեցնում է բժշկի այցելությունների քանակը և ընդհանուր ծախսերը։
- Կայունություն և հուսալիություն – Անկյան տակ տեղադրված իմպլանտները ապահովում են պրոթեզի առավելագույն ամրությունը։
- Կյանքի որակի բարելավում – Նոր ատամներով կարող եք վայելել սնունդն ու շփումը՝ առանց անհարմարությունների։
📅 Գրանցվեք խորհրդակցության համար
Մի հետաձգեք ձեր երազանքը գեղեցիկ ժպիտի մասին։ Կապվեք մեզ հետ այսօր՝ մեթոդի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար։Կապվեք մեզ հետ՝ հեռախոսով՝ +374 95 500108, կամ այցելեք մեր կենտրոն՝ հասցեով՝ ք․ Երևան, Պուշկինի 36: