Անշարժ պրոթեզավորում
Գլխավոր » Ստոմատոլոգիա, իմպլանտներ Երևանում » Օրթոպեդիա » Անշարժ պրոթեզավորում
Օնլայն
Գրանցում
ՎԻՆԻՐՆԵՐ ԵՒ ԼՅՈՒՄԻՆԻՐՆԵ, ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՆԵՐԴԻՐ
Վինիրները բարակ կերամիկական շերտեր են, որոնք ամրացվում են ատամների որոշակի հղկված մակերեսին։
Այն իրենից ներկայացնում է ատամի խոռոչում դրվող ներդիր։ Կիրառվում է այն դեպքում, երբ ատամը որևէ պատճառով կոտրվել կամ վնասվել է: Կերամիկական ներդիրները տարբերվում են իրենց ամրությամբ, էսթետիկայով և մի քանի անգամ ավելի երկար են ծառայում, քան ցանկացած պլոմբա։
ՑԻՐԿՈՆԵ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՇԱՊԻԿ
Ցիրկոնե կերմիկական շապիկները գերամուր ատամնային կոնստրուկցիաներ են։ Դրանք պատրաստվում են ժամանակակից բարձր տեխնոլգիաների միջոցով։ Կարող են օգտագործվել ինչպես դիմային, այնպես էլ կողմնային՝ ծամող ատամների համար: Ցիրկոնը այսօր համարվում է ամենաորակյալ նյութերից մեկը: Այն բաղկացած է 2 շերտից
1․ Ներքին շերտ՝ բարձրակարգ ամուր շրջանակ (каркас) պատրաստված ցիրկոնի դիոքսիդից:
2․ Արտաքին շերտ՝ ճենապակյա(фарфор) զանգված հալեցված շրջանակի հիմքի վրա:
Ցիրկոնը հնարավորություն է տալիս լույսին թափանցել և այդպիսով ստեղծել կիսաթափանցիկություն, ինչը բնորոշ է բնական ատամի էմալին:
ՄԵՏԱԼՈԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՇԱՊԻԿ
Մետալոկերամիկական շապիկը դրվում է մետաղական շրջանակի վրա, որը շրջապատի համար անտեսանելի է, և արտաքինից պատվում է կերամիկական շերտով: Նման կառուցվածքը աչքի է ընկնում հուսալի ֆիքսումով և ամրությամբ: Ի սկզբանե մետալոկերամիկական շապիկների մետաղական շրջանակը պատրաստվում էր ոսկուց։ Սակայն մեր օրերում արդեն կան նաև ոսկուն փոխարինող մի շարք այլ մետաղներ։ Դրանք են՝ նիկելը, կոբալտ-քրոմային համաձուլվածքները, մոլիբդենը, բերիլը:
ՊՐԵՍԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՇԱՊԻԿ
Պրեսկերամիկան օգտագործվում է վինիրների, շապիկների, ներդիրների պատրաստման համար: Ժամանակակից կերամիկան ամուր և անհավանական էսթետիկ նյութ է։ Այն իր բոլոր հատկություններով մոտեցված է բնական ատամին:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԼԱՍՏՄԱՍԵ ՇԱՊԻԿ
Ժամանակաովոր պլաստմասե շապիկները օգտագործվում են, որպես բացակա ատամների փոխարինիչներ: Դրանք հուսալիորեն պաշտպանում են տաշված ատամները հիմնական պրոթեզի պատրաստման ժամանակահատվածում: Պլաստմասը իդեալական համապատասխանում է որպես ժամանակավոր շապիկ, թ՛ե իր հատկությունների և թ՛ե գնի շնորհիվ:
ՄԵՏԱՂԵ ՁՈՒԼՎՈՂ ՇԱՊԻԿ
Ծամող ատամների խմբի պրոթեզավորման համար հուսալի միջոց է համարվում մետաղե ձուլվող շապիկը: Այն պատրաստվում է ձուլման մեթոդով տարբեր մետաղական համաձուլվածքներից: Մետաղական ձուլվող շապիկները տարբերվում են իրենց ամրությամբ, քանի որ այստեղ բացակայում են կպումները, այսինքն մետաղի ձուլվածքը ամբողջական է:
ՁՈՒԼՈՎԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԳԱՄԻԿ
Ձուլովի մետաղական գամիկը կամ շտիֆտը, լայն կիրառում ունի ժամանակակից ատամնաբուժության մեջ: Այն համարվում է ոչ շարժական պրոթեզ, տեղադրվում է ատամի արմատում, որի վրա էլ հետագայում տեղադրվում է շապիկը: