Դեմքի մերսում

Օնլայն

Գրանցում

Դեմքի մերսումը, բացի կոսմետոլոգիական պրոցեդուրաների բաղադրիչ մասը կազմելուց, հանդես է գալիս նաև, որպես ինքնուրույն պրոցեդուրա: Կան տարբեր տեսակի մերսումներ, որոնք ուղղված են տարբեր խնդիրների լուծմանը: Կախված մերսման նպատակից, այն կարող է ունենալ տարբեր տևողություն, ինչպես նաև կարող են կիրառվել տարբեր նյութեր: Մերսման համար շատ կարևոր են միջավայրի պայմանները և մասնագետի պրոֆեսիոնալիզմը: Ցանկացած մերսում սկսվում և ավարտվում է լիմֆոդրենաժային շարժումներով: Ճիշտ մերսման դեպքում ապահովվում է գլխի շրջանի ավշի արտահոսքը, լավանում է արյան շրջանառությունը, ֆունկցիոնալ կարգավորվում են նյարդային վերջույթները և բիոակտիվ կետերը, մկանային համակարգը և իմունիտետը:

Դեմքի մերսումը մի քանի փուլերով է տեղի ունենում։ Սկզբում պատրաստում ենք դեմքը՝ մաքրող քսուքով, հետո թեթև պիլինգ է արվում։ Այնուհետև կատարվում է կետային մերսում՝ հատուկ շարժումներով, հետո դեմքի վրա թույլ ռեժիմով աշխատում է վակուումային ապարատը։ Մերսումը շարունակվում է գուաշա փայտիկներով, դրվում է թթվածնային դիմակ։ Պրոցեդուրան ավարտվում է կոպերի և դեմքի համար նախատեսված հատուկ քսուքներով։

Արդյունքում դեմքի մաշկը ձգվում է, գույնը՝ թարմանում։

Կուրսը միջինում 10 օր է: Խորհուրդ է տրվում իրականացնել 25 տարեկանից հետո։