Նիհարեցում
Գլխավոր » Կոսմետոլոգիա » Մարմնի մոդելավորում
Օնլայն
Գրանցում
Պրեսոթերապիա
Պրեսոթերապիան կոմպրեսոր ազդեցություն է մարմնի վրա, որի արդյունքում ակտիվանում է արյունատար և ավշային անոթների տոնուսը, բջջային շնչառությունը, օրգանիզմի բոլոր դրենաժային ֆունկցիաները, և այդ ամենի շնորհիվ դուրս են բերվում նյութափոխանակության արգասիքներն ու տոքսինները, հյուսվածքները հագենում են թթվածնով, իջնում են այտուցները և ծանրաբեռնվածությունը սրտի վրա։ Պրոցեդուրան կատարվում է հատուկ պնևմատիկ բարձիկներից բաղկացած «զգեստով»։ Ելնելով սարքի հնարավորություններից և ցուցումներից՝ կարելի է աշխատել ամբողջ մարմնի և նրա առանձին հատվածների վրա։ Պրեսոթերապիան՝ զուգակցված ջերմային ազդեցության հետ, կարելի է կիրառել որպես ինքնուրույն գործողություն ավելորդ քաշի և որոշ այլ պաթոլոգիաների դեպքում, ինչպես նաև որպես հավելյալ ծրագիր մարմնի մոդելավորման ժամանակ։
Կավիտացիա
Կավիտացիան (լատ․«cavitas» — խոռոչ, դատարկություն) ճարպահեռացման եղանակ է, որը հիմնված է ցածր հաճախականության ուլտրաձայնի՝ հյուսվածքների կողմից ոչ հավասարաչափ կլանման սկզբունքի վրա։ Քանի որ ճարպային բջիջները, ի տարբերություն այլ բջիջների, գրեթե չեն պարունակում ջուր, դրանց և հարակից բջիջների միջև առաջանում է ուլտրաձայնի կլանման անհամապատասխանություն։ Հյուսվածքներում ծագում են խոռոչներ, որոնց ճնշման հետևանքով լիպոցիտները պայթում են։ Այս պրոցեսը անհետադարձ է, այդ իսկ պատճառով մեթոդը գերարդյունավետ է և նույնիսկ վիրաբուժական միջամտության այլընտրանք։ Կավիտացիան կիրառվում է և՛որպես ինքնուրույն մեթոդ և՛ գործոն, ինչպես նաև այլ գործոնների (վակուում, սառեցում, դիոդային լազեր, ինֆրակարմիր լույս) հետ համատեղ։
Միո-էլեկտրոստիմուլյացիա
Միո-էլեկտրոստիմուլյացիան թույլ ուժով հոսանքի ազդեցությունն է հյուսվածքների վրա փակ էլեկտրական շղթաների միջոցով։ Այս պրոցեդուրայի նպատակն է, ոչ միայն խթանել մաշկի նյարդային վերջույթները, արագացնել և խթանել մետաբոլիզմը, ավշի և արյան շրջանառությունը, այլ կծկել մկանաթելերը առավելագույն ծավալով և ուժգնությամբ։ Այս մեթոդը անփոխարինելի է, քանի որ թույլ է տալիս աշխատեցնել մկանային զանգվածի 90% և ավելին, ինչը անհնար է նույնիսկ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Էլեկտրոդների դասավորությունը և ընտրված ծրագրերը թույլ են տալիս աշխատեցնել մկանը, ստանալ գերաճ, հանգստացնել հիպերակտիվ մկանները։ Այս թերապիան օգտագործվում է թ՛ե որպես ինքնուրույն ծրագիր, թ՛ե որպես օժանդակ՝ մարմնի ձևավորման այլ մեթոդներին զուգահեռ։
Ապարատային հակացելյուլիտային մերսում
Ժամանակակից պայքարը ավելորդ քաշի կամ մանրահատիկավոր ճարպային դիստրոֆիայի (ցելյուլիտ) դեմ դժվար է պատկերացնել առանց մարմնի (դեմքի) մոդելավորման սարքերի։ Այս սարքերը ստեղծվում են բնության մեջ արդեն իսկ գործող ուժերի և երևույթների կիրառում (RF, IR,+ կամ – ճնշում․․․), և ոչ միայն փոխարինում են մանուալ միջամտություններին, այլ նաև տեղաշարժում օրգանիզմի բոլոր պատճառահետևանքային մեխանիզմները, որոնք չեն կարգավորվում այլ եղանակով (ապրելակերպ, սննդակարգ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն)։ Նիհարեցման սարքերի առավելությունների առանձնահատկությունն է նաև տեղային ազդեցությունը, միաժամանակ մաշկի հետ կապված խնդիրների լուծումը, ընդհանուր նյութափոխանակության և ավշի արտահոսքի կարգավորումը և խթանումը։ Կարևոր է, որ այս մեթոդով կարելի է հասցնել ճարպային հյուսվածքի ջերմաստիճանը 40° և ավելի՝ առանց վնասելու վերնամաշկը։
Պրեսոթերապիան կոմպրեսոր ազդեցություն է մարմնի վրա, որի արդյունքում ակտիվանում է արյունատար և ավշային անոթների տոնուսը, բջջային շնչառությունը, օրգանիզմի բոլոր դրենաժային ֆունկցիաները, և այդ ամենի շնորհիվ դուրս են բերվում նյութափոխանակության արգասիքներն ու տոքսինները, հյուսվածքները հագենում են թթվածնով, իջնում են այտուցները և ծանրաբեռնվածությունը սրտի վրա։
Պրոցեդուրան կատարվում է հատուկ պնևմատիկ բարձիկներից բաղկացած «զգեստով»։ Ելնելով սարքի հնարավորություններից և ցուցումներից՝ կարելի է աշխատել ամբողջ մարմնի և նրա առանձին հատվածների վրա։
Պրեսոթերապիան՝ զուգակցված ջերմային ազդեցության հետ, կարելի է կիրառել որպես ինքնուրույն գործողություն ավելորդ քաշի և որոշ այլ պաթոլոգիաների դեպքում, ինչպես նաև որպես հավելյալ ծրագիր մարմնի մոդելավորման ժամանակ։
Կավիտացիան (լատ․«cavitas» – խոռոչ, դատարկություն) ճարպահեռացման եղանակ է, որը հիմնված է ցածր հաճախականության ուլտրաձայնի՝ հյուսվածքների կողմից ոչ հավասարաչափ կլանման սկզբունքի վրա։ Քանի որ ճարպային բջիջները, ի տարբերություն այլ բջիջների, գրեթե չեն պարունակում ջուր, դրանց և հարակից բջիջների միջև առաջանում է ուլտրաձայնի կլանման անհամապատասխանություն։ Հյուսվածքներում ծագում են խոռոչներ, որոնց ճնշման հետևանքով լիպոցիտները պայթում են։ Այս պրոցեսը անհետադարձ է, այդ իսկ պատճառով մեթոդը գերարդյունավետ է և նույնիսկ վիրաբուժական միջամտության այլընտրանք։
Կավիտացիան կիրառվում է և՛որպես ինքնուրույն մեթոդ և՛ գործոն, ինչպես նաև այլ գործոնների (վակուում, սառեցում, դիոդային լազեր, ինֆրակարմիր լույս) հետ համատեղ։