Պլոմբավորումն ատամի ձևն ու գործառույթը վերականգնելու թերապևտիկ միջոց է։ Ատամների բնականոն գործառույթը շատ հաճախ խախտվում է մի շարք հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ ամենատարածված խնդրի՝ կարիեսի, և հենց այս ժամանակ իրականացվում է ատամի պլոմբավորում։ Ատամնաբույժները նշում են, որ 25 տարեկան գրեթե յուրաքանչյուր մարդ արդեն ունի առնվազն մեկ պլոմբավորած ատամ:
Եկե՛ք մի փոքր խոսենք ատամների պլոմբավորման մասին:
Ի՞նչ փուլերով է իրականացվում ատամների պլոմբավորումը
Պլոմբավորման եղանակով ատամների բուժման գործընթացն իրականացվում է մի քանի փուլով: Նախ՝ հեռացվում է ատամի ախտահարված հյուսվածքը, այնուհետև մաքրվում է ատամի խոռոչը, ապա լցոնվում պլոմբանյութով։ Պետք է հաշվի առնել, որ նման պլոմբավորումը թույլ է տալիս դադարեցնել կարիեսի զարգացումը, քանի որ փակ են այն հատվածները, որտեղ կարող էին ներթափանցել բակտերիաները։
Ատամի պլոմբավորման փուլերը, դրանց հերթագայումն ու բարդությունը կախված է կարիեսի զարգացման աստիճանից և բուժառուի տարիքից։ Շատ դեպքերում կարիեսի բուժումն իրականացվում է տեղային անզգայացմամբ, և միջամտությունը լիովին անցավ է լինում։
Ինչպե՞ս է իրականացվում ատամների պլոմբավորումը
Ատամի քայքայվածության աստիճանից, պացիենտի անհատական տվյալներից ելնելով՝ շատ հաճախ պլոմբավորումից առաջ հեռացվում է ատամի նյարդը, այնուհետև մաքրվում են խոռոչները։ Քայքայված հյուսվածքի հեռացումից հետո ձևավորված խոռոչը մշակվում է հատուկ նյութով՝ նախապատրաստելով ատամը պլոմբավորման:
Ոչ խորը կարիեսի դեպքում պլոմբավորումն իրականացվում է ատամի պաթոլոգիական փոփոխված հատվածների հեռացումով, առաջացած խոռոչի մաքրումով։ Նշված պրոցեդուրաներից հետո, վերջում տեղադրվում է պլոմբը, և լույսի ճառագայթի ազդեցության տակ ֆոտոպոլիմերային պլոմբները կարծրացնում են։
Պուլպիտի դեպքում բժիշկն ատամի խոռոչը մշակելուց և մաքրելուց հետո այն լցնում է պլաստմասե նյութով՝ գուտապերչայով. սա այնպիսի հատուկ ռետին է, որը հերմետիկորեն լցնում է ատամի խոռոչները: Նախքան խոռոչները հերմետիկ փակելը, սակայն, ատամնաբույժը կարող է մի քանի օր, շաբաթ, իսկ երբեմն՝ նույնիսկ մեկ ամիս տևողությամբ ժամանակավոր լիցք դնել՝ համոզվելու, որ ատամի բուժումը հաջող է իրականացվել։
Ամփոփենք
Կախված կարիեսի բարդությունից՝ ատամների պլոմբավորումը կարող է իրակա¬նացվել մի քանի փուլով, մեկ կամ մի քանի այցելությամբ։
Բարձրորակ պլոմբավորման և հուսալի աշխատանքի մասին կարող են վկայել ատամի մաքուր, չոր և միագույն մակերեսը: Որակյալ և խնամքով պլոմբավորման դեպքում բուժված ատամը կարող է ծառայել բավական երկար ժամանակ:
Ինչպե՞ս եք գնահատում այս էջը
Սեղմեք աստղի վրա՝ այն գնահատելու համար:
Միջին վարկանիշը 0 / 5. Ձայների հաշվարկ. 0
Առայժմ ձայներ չկան: Եղիր առաջինը, ով կգնահատի այս էջը: