Անշարժ պրոթեզավորում

Օնլայն

Գրանցում

ՎԻՆԻՐՆԵՐ Եվ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՆԵՐԴԻՐ

Վինիրները բարակ կերամիկական շերտեր են, որոնք ամրացվում են ատամների որոշակի հղկված մակերեսին։ Վինիրներները տեղադրվում են ատամների դիմային մակերեսին և ծածկում են կիսով չափ:

Կերամիկական ներդիրը յուրօրինակ միկրոներդիր է բերանի խոռոչում, որն առանձնանում է բարձր էսթետիկությամբ և առողջ ատամի էմալին նմանությամբ: Այն լիովին կրկնում է ատամի անատոմիական ձևն իր բոլոր թմբիկներով: Կիրառվում է այն դեպքում, երբ ատամը որևէ պատճառով կոտրվել կամ վնասվել է: Կերամիկական  ներդիրները տարբերվում են իրենց ամրությամբ, էսթետիկայով և մի քանի անգամ ավելի երկար են ծառայում, քան ցանկացած պլոմբա:

ՑԻՐԿՈՆԵ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՇԱՊԻԿ

Ցիրկոնե կերմիկական շապիկները գերամուր ատամնային կոնստրուկցիաներ են։ Դրանք պատրաստվում են ժամանակակից բարձր տեխնոլգիաների միջոցով։ Կարող են օգտագործվել ինչպես դիմային, այնպես էլ կողմնային՝ ծամող ատամների համար: Ցիրկոնը այսօր համարվում է ամենաորակյալ նյութերից մեկը: Այն բաղկացած է 2 շերտից

1․ Ներքին շերտ՝ բարձրակարգ ամուր շրջանակ (каркас) պատրաստված ցիրկոնի դիոքսիդից:

2․ Արտաքին շերտ՝ ճենապակյա(фарфор) զանգված հալեցված շրջանակի հիմքի վրա:

Ցիրկոնը հնարավորություն է տալիս լույսին թափանցել և այդպիսով ստեղծել կիսաթափանցիկություն, ինչը բնորոշ է բնական ատամի էմալին:

ՄԵՏԱԼՈԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՇԱՊԻԿ

Մետալոկերամիկական շապիկը դրվում է մետաղական շրջանակի վրա, որը շրջապատի համար անտեսանելի է, և արտաքինից պատվում է կերամիկական շերտով: Նման կառուցվածքը աչքի է ընկնում հուսալի ֆիքսումով և ամրությամբ: Ի սկզբանե մետալոկերամիկական շապիկների մետաղական շրջանակը պատրաստվում էր ոսկուց։ Սակայն մեր օրերում արդեն կան նաև ոսկուն փոխարինող մի շարք այլ մետաղներ։ Դրանք են՝ նիկելը, կոբալտ-քրոմային համաձուլվածքները, մոլիբդենը, բերիլը:

ՊՐԵՍԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՇԱՊԻԿ

Պրեսկերամիկան օգտագործվում է վինիրների, շապիկների, ներդիրների պատրաստման համար: Ժամանակակից կերամիկան ամուր և անհավանական էսթետիկ նյութ է։ Այն իր բոլոր հատկություններով մոտեցված է բնական ատամին:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԼԱՍՏՄԱՍԵ ՇԱՊԻԿ

Ժամանակաովոր պլաստմասե շապիկները օգտագործվում են, որպես բացակա ատամների փոխարինիչներ: Դրանք հուսալիորեն պաշտպանում են տաշված ատամները հիմնական պրոթեզի պատրաստման ժամանակահատվածում: Պլաստմասը իդեալական համապատասխանում է որպես ժամանակավոր շապիկ, թ՛ե իր հատկությունների և թ՛ե գնի շնորհիվ:

ՄԵՏԱՂԵ ՁՈՒԼՎՈՂ ՇԱՊԻԿ

Ծամող ատամների խմբի պրոթեզավորման համար հուսալի միջոց է համարվում մետաղե ձուլվող շապիկը: Այն պատրաստվում է ձուլման մեթոդով տարբեր մետաղական համաձուլվածքներից: Մետաղական ձուլվող շապիկները տարբերվում են իրենց ամրությամբ, քանի որ այստեղ բացակայում են կպումները, այսինքն մետաղի ձուլվածքը ամբողջական է:

ՁՈՒԼՈՎԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԳԱՄԻԿ

Ձուլովի մետաղական գամիկը կամ շտիֆտը, լայն կիրառում ունի ժամանակակից ատամնաբուժության մեջ: Այն համարվում է ոչ շարժական պրոթեզ, տեղադրվում է ատամի արմատում, որի վրա էլ հետագայում տեղադրվում է շապիկը: