Ատամների իմպլանտավորումը ժամանակակից ստոմատոլոգիայի ձեռքբերումներից է, որի շնորհիվ հիանալի կերպով վերականգնվում է ատամնաշարը, երբ վերջինս ունի բացակայող ատամներ՝ վնասվածքների, ատամների քայքայման, լնդերի հիվանդության կամ այլ պատճառներով:
Իմպլանտը ատամի արհեստական արմատ է, որը վիրահատական ճանապարհով տեղադրվում է ծնոտի մեջ՝ փոխարինելու բացակայող ատամը: Տիտանե արհեստական արմատի վրա ավելի ուշ տեղադրվում է պսակը, և ստացված արհեստական ատամը լիարժեք փոխարինում է բացակայող ատամին:
Իմպլանտների վերաբերյալ թերևս ամենատարածված հարցը, որը հուզում է բոլորին, իմպանտների արժեքն է: Փորձենք հասկանալ, թե ինչ գործոններով է պայմանավորված ատամների իմպլանտավորման գինը:
Ատամների իմպլանտների գները
Ատամների իմպլանտավորման յուրաքանչյուր դեպք եզակի է: Իմպլանտավորման գնագոյացման հարցում կարող են դեր ունենալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ վնասված ատամների քանակը, դրանց տեղակայումը, պացիենտի մոտ առկա ստոմատոլոգիական խնդիրները, նախքան իմպլանտավորումը և դրանից հետո պահանջվող ստոմատոլոգիական միջամտությունները և այլն:
Այնուամենայնիվ, մեկ բան հստակ կարող է լինել՝ մեկ ատամի իմպլանտի արժեքը, որը սովորաբար ներառում է՝ տիտանե իմպլանտը (արհեստական արմատը), պսակը (արհեստական ատամը) և աբաթմենթը (իմպլանտն ու պսակը միացնող հատվածը):
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բուն իմպլանտների քանակի արժեքին գումարվում է վիրաբույժ-ստոմատոլոգի աշխատանքի և կիրառվող սարքավորումների արժեքը, նախքան իմպլանտավորումն անհրաժեշտ հետազոտությունների և հետվիրահատական խնամքի ծախսերը:
Արդյո՞ք ատամների իմպլանտավորումը թանկ է
Որքան էլ զեղչեր և մատչելի տարբերակներ առաջարկվեն, առաջին հայացքից կարող է թվալ, թե ատամների իմպլանտները շատ թանկ են, հատկապես, երբ համեմատվում են ատամների փոխարինման այլ լուծումների, օրինակ՝ պրոթեզավորման հետ: Ինչ խոսք, պրոթեզավորման տարբերակներն ավելի էժան են, բայց եթե հաշվի առնենք, որ դրանք պետք է վերանորոգվեն կամ փոխարինվեն 5-10 տարին մեկ, պարզ է դառնում, որ իմպլանտներն ամենևին էլ թանկ չեն, քանի որ նախատեսված են մշտական լինելու համար:
Ինչպե՞ս իմանալ ատամների իմպլանտավորման հստակ արժեքը
Ատամների իմպլանտավորման հստակ արժեքը հնարավոր չէ սահմանել առանց մասնագետի խորհրդատվության:
Նախնական խորհրդատվության ժամանակ ստոմատոլոգն ուսումնասիրում է բերանի խոռոչը՝ սահմանելով անհրաժեշտ աշխատանքների ծավալը: Ներկայացվում են նաև իմպլանտների տեսակներն՝ իրենց առավելություններով և արժեքներով: Այս ամենը համադրելով արդեն մասնագետը ներկայացնում է ատամների իմպլանտավորման ծառայությունների ամբողջական արժեքը՝ հնարավոր ֆինանսական տարբերակներով:
Ամփոփենք
Եթե ունեք ատամնաշարի վերականգնման անհրաժեշտություն և երկմտում եք՝ դիմե՞լ իմպլանտավորման օգնությանը, կամ արդյո՞ք դա ձեր ֆինանսական կարողությունների սահմանում է, անպայման դիմե՛ք մասնագետի խորհրդատվությանը: Շատ ստոմատոլոգիական կենտրոններում իմպլանտավորման վերաբերյալ խորհրդատվությունն անվճար է, ուստի պետք չէ խուսափել մասնագետին դիմելուց, քանի որ միայն դրանից հետո կստանաք հստակ պատասխանն այն հարցի, թե ինչ կարժենա ձեր ատամնաշարի վերականգնումը իմպլանտների միջոցով:







