Ստոմատոլոգիայի ճյուղերը. ո՞ր մասնագետին դիմել

Ստոմատոլոգիան զբաղվում է ատամների, ծնոտի, բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի հիվանդությունների բուժման և կանխարգելման մեթոդներով: Ստոմատոլոգիան կարելի է բաժանել հետևյալ ճյուղերի.

Թերապևտիկ ստոմատոլոգիա

Ստոմատոլոգիայի այս ճյուղն ուսումնասիրում է ատամների, պարօդոնտալ հյուսվածքների, բերանի խոռոչի օրգանների հիվանդությունների զարգացման և առաջացման պատճառներն ու մեխանիզմները, կանխարգելումը, ախտորոշումը և բուժման մեթոդների մշակումը: Թերապևտիկ ստոմատոլոգին պետք է դիմել բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների, կարիեսի ախտորոշման և բուժման համար:

Surgical-dentistry

Օրթոդոնտիա

Ստոմատոլոգիայի այս ճյուղն զբաղվում է դիմածնոտային անոմալիաների ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ: Օրթոդոնտներն իրականացնում են սխալ կծվածքի ուղղում, նաև ատամների թեք դասավորվածության շտկում: Նմանատիպ խնդիրների լուծման համար օգտագործում են բրեկետներ, թիթեղներ: Օրթոդոնտ- ստոմատոլոգի մասնագիտական պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն սխալ կծվածքի ախտորոշումը նաև այլ պոթոլոգիաների շտկումը՝

  • ատամների տեսք ու աննորմալ աճ
  • ծնոտի թեքություն, որն առաջացնում է շնչառական դժվարություններ.
  • խոսքային և ծամելու ֆունկցիաների խանգարում.
  • դեմքի անհամաչափություն.
  • պրոթեզավորումից առաջ նախապատրաստական աշխատանքներ:

brces

 Օրթոպեդիա

Ատամնաբույժ-օրթոպեդներին առօրյայում երբեմն անվանում են պրոթեզավորողներ: Այս մասնագետների հիմնական խնդիրը կորցրած ատամների վերականգնումն է: Օրթոպեդի աշխատանքն իրականացվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում: Ցանկացած պրոթեզ պատրաստվում է երկու փուլով. լաբորատոր և կլինիկական: Պրոթեզավորման հետ կապված Ձեզ հուզող ցանկացած հարցով կարող եք դիմել օրթոպեդ-ատամնաբույժին: Բժիշկը յուրաքանչյուր հիվանդի հետ տանում է անհատական աշխատանք, որպեսզի պրոթեզը  իդեալական նստի ատամնաշարին, չառաջացնի անհարմարության զգացում և առավել ևս չվնասի առողջությանը:

Վիրաբուժական  ստոմատոլոգիա

Վիրաբուժական ստոմատոլոգիան ներառում է բերանի խոռոչի, պարանոցի և դիմածնոտային շրջանի վիրաբուժությունը: Այն զբաղվում է նաև ուռուցքների, դիմածնոտային շրջանի տարբեր վնասվածքների ուսումնասիրմամբ և բուժմամբ, բնածին արատների կամ վնասվածքների, ինչպես նաև հիվանդությունների հետևանքով ձեռք բերված արատների վերացմամբ:  Վիրաբուժական ստոմատոլոգիան սերտ կապված է և՛ իմպլանտոլոգիայի, և՛ օրթոդոնտիայի հետ: Վիրաբույժ-ստոմատոլոգին դիմում են ատամների պահպանմանն ուղղված վիրահատությունների, ծնոտների արատների և դեֆորմացիաների դեպքում ոսկրային հյուսվածքի ձևավորման, ինչպես նաև օրթոդոնտիկ և պարօդոնտիկ պաթոլոգիաների էսթետիկ վիրահատությունների անհրաժեշտության դեպքում։  Վիրաբույժ-ստոմատոլոգին կարելի է դիմել և՛ պլանային այցով, և՛ ոչ պլանային:

Orthopedics

Իմպլանտոլոգիա

Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի այն ճյուղն է, որը ներառում է վիրաբուժական և օրթոպեդիկ միջոցառումների մի շարք՝ ուղղված կորցրած ատամների ֆունկցիայի և ծնոտի  կոսմետիկ վիճակի վերականգնմանը: Մեկ կամ մի քանի ատամների բացակայությունն արդեն իսկ պատճառ է, որպեսզի դիմեք իմպլանտոլոգի։ Լավ մասնագետը ոչ միայն պետք է իմպլանտը ճիշտ տեղադրի, այլև նախապատրաստի պացիենտին տվյալ պրոցեդուրային՝ վերացնի բերանի խոռոչի բորբոքման օջախները, շտկի քրոնիկական հիվանդությունները, անհրաժեշտության դեպքում նշանակի լրացուցիչ հետազոտություններ և ուղղորդի նեղ մասնագետների հետ խորհրդակցության:

Էսթետիկ ստոմատոլոգիա

Էսթետիկ ստոմատոլոգիայի մատուցած ծառայությունների շնորհիվ կարելի է ունենալ անթերի, ձյունաճերմակ ժպիտ: Ստոմատոլոգիայի այս ճյուղի առանձնահատկությունն այն է, որ մեծ թվով խնդիրներ է լուծում՝

  • ատամների մեծացում՝ կատարյալ ատամնաշար ստանալու համար.
  • ատամների գույնի և ֆորմայի վերականգնում.
  • ատամների սպիտակեցում.
  • բրեկետների օգնությամբ կծվածքի շտկում.
  • էսթետիկ տեսքի բարելավում վինիրների միջոցով.
  • ատամնաբուժական հատուկ զարդերով ձևավորում:

Ինչպե՞ս եք գնահատում այս էջը

Սեղմեք աստղի վրա՝ այն գնահատելու համար:

Միջին վարկանիշը 0 / 5. Ձայների հաշվարկ. 0

Առայժմ ձայներ չկան: Եղիր առաջինը, ով կգնահատի այս էջը:

Կիսվել՝

Լրացուցիչ Հոդվածներ

tartar cleaning in Estomed stomatological center

Ինչպե՞ս մաքրել ատամնաքարերը

Ի՞նչ են ատամնաքարերն ու ինչու՞ են առաջանում Ատամնաքարերը կարծրացած նստվածքներ են, որոնք բաղկացած են սննդի մնացորդներից, մահացած

dental clinic

Ի՞նչ արժեն ատամների իմպլանտները

Ատամների իմպլանտավորումը ժամանակակից ստոմատոլոգիայի ձեռքբերումներից է, որի շնորհիվ հիանալի կերպով վերականգնվում է ատամնաշարը, երբ վերջինս ունի բացակայող

ՕՆԼԱՅՆ

ԳՐԱՆՑՈՒՄ