Ստոմատոլոգիան զբաղվում է ատամների, ծնոտի, բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի հիվանդությունների բուժման և կանխարգելման մեթոդներով: Ստոմատոլոգիան կարելի է բաժանել հետևյալ ճյուղերի. Թերապևտիկ ստոմատոլոգիա Ստոմատոլոգիայի այս ճյուղն ուսումնասիրում է ատամների, պարօդոնտալ հյուսվածքների, բերանի խոռոչի օրգանների հիվանդությունների զարգացման և առաջացման պատճառներն ու մեխանիզմները, կանխարգելումը, ախտորոշումը և բուժման մեթոդների մշակումը: Թերապևտիկ ստոմատոլոգին պետք է դիմել բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների, կարիեսի ախտորոշման և բուժման համար: Surgical-dentistry Օրթոդոնտիա Ստոմատոլոգիայի այս ճյուղն զբաղվում է դիմածնոտային անոմալիաների ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ: Օրթոդոնտներն իրականացնում են սխալ կծվածքի ուղղում, նաև ատամների թեք դասավորվածության շտկում: Նմանատիպ խնդիրների լուծման համար օգտագործում են բրեկետներ, թիթեղներ: Օրթոդոնտ- ստոմատոլոգի մասնագիտական պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն սխալ կծվածքի ախտորոշումը նաև այլ անոմալյաների շտկումը՝
  • ատամների տեսք ու անոմալ աճ
  • ծնոտի թեքություն, որն առաջացնում է շնչառական դժվարություններ.
  • խոսքային և ծամելու ֆունկցիաների խանգարում.
  • դեմքի անհամաչափություն.
  • պրոթեզավորումից առաջ նախապատրաստական աշխատանքներ:
brces  Օրթոպեդիա Ատամնաբույժ-օրթոպեդներին առօրյայում երբեմն անվանում են պրոթեզավորողներ: Այս մասնագետների հիմնական խնդիրը կորցրած ատամների վերականգնումն է: Օրթոպեդի աշխատանքն իրականացվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում: Ցանկացած պրոթեզ պատրաստվում է երկու փուլով. լաբորատոր և կլինիկական: Պրոթեզավորման հետ կապված Ձեզ հուզող ցանկացած հարցով կարող եք դիմել օրթոպեդ-ատամնաբույժին: Բժիշկը յուրաքանչյուր հիվանդի հետ տանում է անհատական աշխատանք, որպեսզի պրոթեզը  իդեալական նստի ատամնաշարին, չառաջացնի անհարմարության զգացում և առավել ևս չվնասի առողջությանը: Վիրաբուժական  ստոմատոլոգիա Վիրաբուժական ստոմատոլոգիան ներառում է բերանի խոռոչի, պարանոցի և դիմածնոտային շրջանի վիրաբուժությունը: Այն զբաղվում է նաև ուռուցքների, դիմածնոտային շրջանի տարբեր վնասվածքների ուսումնասիրմամբ և բուժմամբ, բնածին արատների կամ վնասվածքների, ինչպես նաև հիվանդությունների հետևանքով ձեռք բերված արատների վերացմամբ:  Վիրաբուժական ստոմատոլոգիան սերտ կապված է և՛ իմպլանտոլոգիայի, և՛ օրթոդոնտիայի հետ: Վիրաբույժ-ստոմատոլոգին դիմում են ատամների պահպանմանն ուղղված վիրահատությունների, ծնոտների արատների և դեֆորմացիաների դեպքում ոսկրային հյուսվածքի ձևավորման, ինչպես նաև օրթոդոնտիկ և պարօդոնտիկ պաթոլոգիաների էսթետիկ վիրահատությունների անհրաժեշտության դեպքում։  Վիրաբույժ-ստոմատոլոգին կարելի է դիմել և՛ պլանային այցով, և՛ ոչ պլանային: Orthopedics Իմպլանտոլոգիա Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի այն ճյուղն է, որը ներառում է վիրաբուժական և օրթոպեդիկ միջոցառումների մի շարք՝ ուղղված կորցրած ատամների ֆունկցիայի և ծնոտի  կոսմետիկ վիճակի վերականգնմանը: Մեկ կամ մի քանի ատամների բացակայությունն արդեն իսկ պատճառ է, որպեսզի դիմեք իմպլանտոլոգի։ Լավ մասնագետը ոչ միայն պետք է իմպլանտը ճիշտ տեղադրի, այլև նախապատրաստի պացիենտին տվյալ պրոցեդուրային՝ վերացնի բերանի խոռոչի բորբոքման օջախները, շտկի քրոնիկական հիվանդությունները, անհրաժեշտության դեպքում նշանակի լրացուցիչ հետազոտություններ և ուղղորդի նեղ մասնագետների հետ խորհրդակցության: Էսթետիկ ստոմատոլոգիա Էսթետիկ ստոմատոլոգիայի մատուցած ծառայությունների շնորհիվ կարելի է ունենալ անթերի, ձյունաճերմակ ժպիտ: Ստոմատոլոգիայի այս ճյուղի առանձնահատկությունն այն է, որ մեծ թվով խնդիրներ է լուծում՝
  • ատամների մեծացում՝ կատարյալ ատամնաշար ստանալու համար.
  • ատամների գույնի և ֆորմայի վերականգնում.
  • ատամների սպիտակեցում.
  • բրեկետների օգնությամբ կծվածքի շտկում.
  • էսթետիկ տեսքի բարելավում վինիրների միջոցով.
  • ատամնաբուժական հատուկ զարդերով ձևավորում: