Ստոմատոլոգիան զբաղվում է ատամների, ծնոտի, բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի հիվանդությունների բուժման և կանխարգելման մեթոդներով: Ստոմատոլոգիան կարելի է բաժանել հետևյալ ճյուղերի.
Թերապևտիկ ստոմատոլոգիա
Ստոմատոլոգիայի այս ճյուղն ուսումնասիրում է ատամների, պարօդոնտալ հյուսվածքների, բերանի խոռոչի օրգանների հիվանդությունների զարգացման և առաջացման պատճառներն ու մեխանիզմները, կանխարգելումը, ախտորոշումը և բուժման մեթոդների մշակումը: Թերապևտիկ ստոմատոլոգին պետք է դիմել բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների, կարիեսի ախտորոշման և բուժման համար:
Օրթոդոնտիա
Ստոմատոլոգիայի այս ճյուղն զբաղվում է դիմածնոտային անոմալիաների ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ: Օրթոդոնտներն իրականացնում են սխալ կծվածքի ուղղում, նաև ատամների թեք դասավորվածության շտկում: Նմանատիպ խնդիրների լուծման համար օգտագործում են բրեկետներ, թիթեղներ: Օրթոդոնտ- ստոմատոլոգի մասնագիտական պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն սխալ կծվածքի ախտորոշումը նաև այլ անոմալյաների շտկումը՝
Օրթոպեդիա
Ատամնաբույժ-օրթոպեդներին առօրյայում երբեմն անվանում են պրոթեզավորողներ: Այս մասնագետների հիմնական խնդիրը կորցրած ատամների վերականգնումն է: Օրթոպեդի աշխատանքն իրականացվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում: Ցանկացած պրոթեզ պատրաստվում է երկու փուլով. լաբորատոր և կլինիկական: Պրոթեզավորման հետ կապված Ձեզ հուզող ցանկացած հարցով կարող եք դիմել օրթոպեդ-ատամնաբույժին: Բժիշկը յուրաքանչյուր հիվանդի հետ տանում է անհատական աշխատանք, որպեսզի պրոթեզը իդեալական նստի ատամնաշարին, չառաջացնի անհարմարության զգացում և առավել ևս չվնասի առողջությանը:
Վիրաբուժական ստոմատոլոգիա
Վիրաբուժական ստոմատոլոգիան ներառում է բերանի խոռոչի, պարանոցի և դիմածնոտային շրջանի վիրաբուժությունը: Այն զբաղվում է նաև ուռուցքների, դիմածնոտային շրջանի տարբեր վնասվածքների ուսումնասիրմամբ և բուժմամբ, բնածին արատների կամ վնասվածքների, ինչպես նաև հիվանդությունների հետևանքով ձեռք բերված արատների վերացմամբ: Վիրաբուժական ստոմատոլոգիան սերտ կապված է և՛ իմպլանտոլոգիայի, և՛ օրթոդոնտիայի հետ: Վիրաբույժ-ստոմատոլոգին դիմում են ատամների պահպանմանն ուղղված վիրահատությունների, ծնոտների արատների և դեֆորմացիաների դեպքում ոսկրային հյուսվածքի ձևավորման, ինչպես նաև օրթոդոնտիկ և պարօդոնտիկ պաթոլոգիաների էսթետիկ վիրահատությունների անհրաժեշտության դեպքում։ Վիրաբույժ-ստոմատոլոգին կարելի է դիմել և՛ պլանային այցով, և՛ ոչ պլանային:
Իմպլանտոլոգիա
Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի այն ճյուղն է, որը ներառում է վիրաբուժական և օրթոպեդիկ միջոցառումների մի շարք՝ ուղղված կորցրած ատամների ֆունկցիայի և ծնոտի կոսմետիկ վիճակի վերականգնմանը: Մեկ կամ մի քանի ատամների բացակայությունն արդեն իսկ պատճառ է, որպեսզի դիմեք իմպլանտոլոգի։ Լավ մասնագետը ոչ միայն պետք է իմպլանտը ճիշտ տեղադրի, այլև նախապատրաստի պացիենտին տվյալ պրոցեդուրային՝ վերացնի բերանի խոռոչի բորբոքման օջախները, շտկի քրոնիկական հիվանդությունները, անհրաժեշտության դեպքում նշանակի լրացուցիչ հետազոտություններ և ուղղորդի նեղ մասնագետների հետ խորհրդակցության:
Էսթետիկ ստոմատոլոգիա
Էսթետիկ ստոմատոլոգիայի մատուցած ծառայությունների շնորհիվ կարելի է ունենալ անթերի, ձյունաճերմակ ժպիտ: Ստոմատոլոգիայի այս ճյուղի առանձնահատկությունն այն է, որ մեծ թվով խնդիրներ է լուծում՝

- ատամների տեսք ու անոմալ աճ
- ծնոտի թեքություն, որն առաջացնում է շնչառական դժվարություններ.
- խոսքային և ծամելու ֆունկցիաների խանգարում.
- դեմքի անհամաչափություն.
- պրոթեզավորումից առաջ նախապատրաստական աշխատանքներ:
Օրթոպեդիա
Ատամնաբույժ-օրթոպեդներին առօրյայում երբեմն անվանում են պրոթեզավորողներ: Այս մասնագետների հիմնական խնդիրը կորցրած ատամների վերականգնումն է: Օրթոպեդի աշխատանքն իրականացվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում: Ցանկացած պրոթեզ պատրաստվում է երկու փուլով. լաբորատոր և կլինիկական: Պրոթեզավորման հետ կապված Ձեզ հուզող ցանկացած հարցով կարող եք դիմել օրթոպեդ-ատամնաբույժին: Բժիշկը յուրաքանչյուր հիվանդի հետ տանում է անհատական աշխատանք, որպեսզի պրոթեզը իդեալական նստի ատամնաշարին, չառաջացնի անհարմարության զգացում և առավել ևս չվնասի առողջությանը:
Վիրաբուժական ստոմատոլոգիա
Վիրաբուժական ստոմատոլոգիան ներառում է բերանի խոռոչի, պարանոցի և դիմածնոտային շրջանի վիրաբուժությունը: Այն զբաղվում է նաև ուռուցքների, դիմածնոտային շրջանի տարբեր վնասվածքների ուսումնասիրմամբ և բուժմամբ, բնածին արատների կամ վնասվածքների, ինչպես նաև հիվանդությունների հետևանքով ձեռք բերված արատների վերացմամբ: Վիրաբուժական ստոմատոլոգիան սերտ կապված է և՛ իմպլանտոլոգիայի, և՛ օրթոդոնտիայի հետ: Վիրաբույժ-ստոմատոլոգին դիմում են ատամների պահպանմանն ուղղված վիրահատությունների, ծնոտների արատների և դեֆորմացիաների դեպքում ոսկրային հյուսվածքի ձևավորման, ինչպես նաև օրթոդոնտիկ և պարօդոնտիկ պաթոլոգիաների էսթետիկ վիրահատությունների անհրաժեշտության դեպքում։ Վիրաբույժ-ստոմատոլոգին կարելի է դիմել և՛ պլանային այցով, և՛ ոչ պլանային:
Իմպլանտոլոգիա
Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի այն ճյուղն է, որը ներառում է վիրաբուժական և օրթոպեդիկ միջոցառումների մի շարք՝ ուղղված կորցրած ատամների ֆունկցիայի և ծնոտի կոսմետիկ վիճակի վերականգնմանը: Մեկ կամ մի քանի ատամների բացակայությունն արդեն իսկ պատճառ է, որպեսզի դիմեք իմպլանտոլոգի։ Լավ մասնագետը ոչ միայն պետք է իմպլանտը ճիշտ տեղադրի, այլև նախապատրաստի պացիենտին տվյալ պրոցեդուրային՝ վերացնի բերանի խոռոչի բորբոքման օջախները, շտկի քրոնիկական հիվանդությունները, անհրաժեշտության դեպքում նշանակի լրացուցիչ հետազոտություններ և ուղղորդի նեղ մասնագետների հետ խորհրդակցության:
Էսթետիկ ստոմատոլոգիա
Էսթետիկ ստոմատոլոգիայի մատուցած ծառայությունների շնորհիվ կարելի է ունենալ անթերի, ձյունաճերմակ ժպիտ: Ստոմատոլոգիայի այս ճյուղի առանձնահատկությունն այն է, որ մեծ թվով խնդիրներ է լուծում՝
- ատամների մեծացում՝ կատարյալ ատամնաշար ստանալու համար.
- ատամների գույնի և ֆորմայի վերականգնում.
- ատամների սպիտակեցում.
- բրեկետների օգնությամբ կծվածքի շտկում.
- էսթետիկ տեսքի բարելավում վինիրների միջոցով.
- ատամնաբուժական հատուկ զարդերով ձևավորում: