Ո՞ր ատամները չի կարելի հեռացնել

Վաղուց անցել են ժամանակները, երբ ատամնացավի դեպքում անմիջապես դիմում էին աքցանի օգնությանը: Իհարկե, ատամը հեռացնելն ավելի հեշտ է, քան այն պահպանելու համար պայքարելը, սակայն ժամանակակից ստոմատոլոգիան հնարավորինս խուսափում է հեռացնելուց: Մասնագետները կարծում են, որ ատամը պետք է հեռացնել միայն այն ժամանակ, երբ ատամը փրկելու բոլոր հնարավոր մեթոդներն արդեն սպառվել են:

Ե՞րբ և ո՞ր ատամները չի կարելի հեռացնել

Փորձառու ատամնաբույժը միշտ դեմ է ատամների հեռացմանը և կիրառում է բուժման բոլոր ժամանակակից մեթոդները: Դրան գումարած, գոյություն ունեն նաև դեպքեր, երբ ատամի հեռացումը թեկուզ ժամանակավոր, բայց հակացուցված է:

Եվ այսպես, ատամները չի կարելի հեռացնել հետևյալ դեպքերում՝
  ատամը գտնվում է չարորակ գոյացության հարակից հատվածում.
  ինֆեկցիոն հիվանդություններ (սուր շնչառական հիվանդություններ, անգինա, գրիպ, շրթունքների հերպես, հեպատիտ Ա և այլն).
  շաքարային դիաբետ և այլ ներզատական հիվանդությունների դեկոմպենսացման շրջան.
•  սրտամկանի սուր ինֆարկտ, ստենոկարդիայի և սիրտ-անոթային համակարգի այլ հիվանդությունների սրացման շրջան.
  հոգեկան խանգարումների (մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, շիզոֆրենիա) սուր շրջան.
  նարդային համակարգի ախտահարումներ (մենինգիտ, արյան շրջանառության սուր խանգարում և այլն).
  արյան հիվանդություններ (լեյկեմիա, սակավարյունություն, արյան մակարդելիության ցածր ցուցանիշներ և այլն).
  դաշտանի օրերին և դրանից 2-3 օր առաջ ու հետո.
  հղիության առաջին և երրորդ եռամսյակ.
  որոշ ստոմատոլոգիական խնդիրներ (ստոմատիտ, գինգիվիտ և այլն):

Թվարկված դեպքերն ատամի հեռացման խոչընդոտ կարող են լինել, սակայն սուր շրջանն անցնելուց հետո և համապատասխան պատրաստվածություն ունենալով, ատամնաբույժը կարող է հեռացնել ատամը, եթե դրա անհրաժեշտությունը կա:

Արժե դիտարկել ևս մեկ դեպք, երբ պետք չէ շտապել ատամի հեռացման հարցում: Շատ ծնողներ կարծում են, որ երեխաների կաթնատամները պետք է ոչ թե բուժել, այլ հեռացնել, քանի որ դրանք արմատներ չունեն: Իրականում, սակայն, կաթնատամները չի կարելի ժամանակից շուտ հեռացնել, քանի որ դա կարող է բացասական հետևանքներ ունենալ՝
  ազդել աղեստամոքսային տրակտի բնականոն գործունեության վրա.
  հետևանքներ թողնել խոսքի ձևավորման վրա.
  դառնալ կաթնատամի տակ գտնվող հիմնական ատամի հիվանդության պատճառ:

Ե՞րբ է ատամի հեռացումն անխուսափելի

Որքան էլ որ ատամնաբույժները պայքարեն յուրաքանչյու ատամը պահպանելու համար, երբեմն լավագույն ելքը վիրաբուժական միջամտությունն է: Ատամի հեռացումն անխուսափելի է, եթե՝

  պահպանողական բուժման ժամանակ դրական արդյունք չի նկատվում.
  ատամը կարող է նորագոյացությունների, կիստաների առաջացման կամ եռորյակ նյարդի բորբոքման պատճառ դառնալ.
  ատամի դիրքն անհաջող է, առկա են ծկթման պաթոլոգիաներ (օրինակ՝ իմաստության ատամի դեպքում) կամ պատրաստվում եք օրթոդոնտիկ բուժման.
  բարդություններ են առաջացել քրոնիկական պերիոդոնտիտի, պարոդոնտոզի կամ պարոդոնտիտի անտեսման արդյունքում.
  ատամի արմատը լայնակի կամ երկայնակի կոտրված է.
  տեղադրվելու է շարժական պրոթեզ և այլն:

Ատամների վիճակը և դրանց հետագա ճակատագիրը որոշելու համար ստոմատոլոգը զննում է բերանի խոռոչը, ռենտգեն հետազոտության միջոցով գնահատում և ախտորոշում վիճակ, ապա անցնում ատամի հեռացմանը:
Ատամների հեռացման թերություններից մեկն այն է, որ հարևան ատամներն սկսում են աստիճանաբար տեղաշարժվել, հեռացված ատամի տեղում տարածությունն ավելի է մեծանում՝ ստեղծելով էսթետիկ լուրջ խնդիրներ, խանգարելով ծամելու գործընթացը և ազդելով ծնոտի հոդերի վվրա: Այս իսկ պատճառով բժիշկ-ստոմատոլոգը ցուցում է հեռացված ատամը փոխարինել իմպլանտով կամ արհեստական ատամով՝ անշարժ կամրջաձև պրոթեզի միջոցով:

Dental Care

Ինչպե՞ս կանխել ատամի հեռացումը

Վաղ թե ուշ մեզնից յուրաքանչյուրը բախվում է անտանելի ատամնացավին: Կարելի՞ է արդյոք պահպանել լնդերի ու ատամների առողջությունը: Անշուշտ հնարավոր է, և այդ հարցում կօգնի կանոնավոր խնամքը:
Ատամների հետ կապված խնդիրների մեծամասնությունը կանխելու համար անհրաժեշտ է հետևյալը՝

1. Օրական առնվազն երկու անգամ մաքրել ատամները: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել տարբեր ատամի մածուկներ, օրինակ՝ առավոտյան՝ սպիտակեցնող մածուկ, իսկ քնելուց առաջ՝ վերականգնող կամ բուժիչ:
2. Օրական գոնե մեկ անգամ ատամների արանքները մաքրել հատուկ խոզանակով, ոռոգիչով (իրիգատոր) կամ ատամների թելով:
3. Հետևել սննդակարգին, նվազեցնել քաղցր սննդի և ըմպելիքների օգտագործումը:
4. Կանոնավոր այցելել ատամնաբույժին (առնվազն 6 ամիսը մեկ անգամ)՝ խնդիրները վաղ հայտնաբերելու և կանխելու համար:

Ուզո՞ւմ եք խուսափել ցավագին զգացողություններից: Ձևավորե՛ք ձեր առօրյայում այս առողջ սովորությունները: Առողջություն ենք մաղթում:

Կիսվել՝

Լրացուցիչ Հոդվածներ

Իմաստության ատամ

Ե՞րբ է ուշ համարվում իմաստության ատամները հեռացնելու համար: Որպես կանոն, իմաստության ատամները հեռացվում են 15-25 տարեկանում, երբ

Էլայներներ կամ Բրեկետներ

Արդյո՞ք էլայներները ավելի լավ է, քան բրեկետները: Էլայների և ավանդական բրեկետների միջև որոշում կայացնելը կարող է դժվար լինել:

ՕՆԼԱՅՆ

ԳՐԱՆՑՈՒՄ