Ի՞նչ խնդիրներ է լուծում վիրաբուժական ստոմատոլոգիան

surgical-dentistry

Ժամանակակից վիրաբուժական ստոմատոլոգիան բավական ընդարձակ հասկացություն է, և այսօր այն ոչ միայն զբաղվում է ատամի հեռացմամբ, այլև բերանի խոռոչի և ծնոտի մի շարք խնդիրների ախտորոշմամբ ու բուժմամբ, էսթետիկ խնդիրների լուծմամբ:

Եվ այսպես, ինչո՞վ է զբաղվում վիրաբուժական ստոմատոլոգիան:

 Ատամների հեռացում

Ատամների հեռացումը միշտ չէ, որ առանց բարդությունների է ընթանում, ուստի այն կարելի է համարել լուրջ վիրահատական միջամտություն: Սովորաբար ատամները հեռացնելու անհրաժեշտություն է առաջանում դրանց հիմնովին քայքայման, կոտրման, թարախային գոյացությունների առաջացման, կծվածքի խեղման դեպքում, պրոթեզավորման կամ իմպլանտավորման նախապատրաստվելիս: Իմաստության հատկապես չծկթած ատամները նույնպես բավական անհանգստություններ են առաջացնում, ուստի այս դեպքում ևս կատարվում է վիրաբուժական միտամտությամբ հեռացում:

Նշված բոլոր դեպքերը պահանջում են լուրջ մոտեցում փորձառու վիրաբույժ-ստոմաատոլոգի կողմից, քանի որ կարևոր է ոչ միայն վիրահատական միջամտությունը նվազագույն տրավմաներով ու բարեհաջող իրականացնելը, այլև ատամների ու լնդերի հետվիրահատական խնամքը՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

surgical-dentistry

Իմպլանտավորում

Ատամների իմպլանտավորումը նույնպես վիրաբուժական ստոմատոլոգիայի մասնագիտացումներից է: Ատամների իմպլանտավորման ժամանակ արհեստական ատամի արմատը հեռացված կամ բացակայող ատամի փոխարեն վիրահատական ճանապարհով տեղադրվում է ծնոտի ոսկրի մեջ: Արմատի վրա այնուհետև տեղադրվում է ատամի պսակը: Շատ հաճախ, ոսկրային հյուսվածքի վիճակից ելնելով, իմպլանտավորման ժամանակ կատարվում է նաև ոսկրերի փոխպատվաստվում, որպեսզի իմպլանտը ամուր մնա ծնոտի մեջ և երկար ծառայի:

Իմպլանտի տեղադրումից բացի, հաճախ անհրաժեշտ է լինում նաև հեռացնել ինչ-ինչ պատճառներո վնասված իմպլանտը:

Իմպլանտի թե՛ տեղադրումը և թե՛ հեռացումը վիրահատական միջամտություն է, որի ժամանակ կտրվածքներ են արվում լնդի մեջ, ակոսներ ծնոտի ոսկրի մեջ և այլն: Բոլոր նշված միջամտությունները նվազագույն տրավմաներով իրականացնելու և հետվիրահատական բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է որակավորված իմպլանտոլոգ-ստոմատոլոգի դիմելը և խնամքի վերաբերյալ ցուցումներին հետևելը:

surgical-dentistry

Կիստաների, աբսցեսների, ֆիբրոմաների, ուռուցքների հեռացում

Բերանի խոռոչում և լնդերի հյուսվածքներում հաճախ են առաջանում ամենատարբեր գոյացություններ: Վերջիններիս հեռացումը նույնպես կատարվում է վիրաբույժ-ստոմատոլոգների կողմից՝ նախապես ախտորոշելով գոյացության տեսակը, հեռացման եղանակը և հետվիրահատական խնամքը:

Պարօդոնտիտի (հարատամնաբորբի) բուժում

Հարատամնաբորբը ատամների շրջակա հյուսվածքների վնասումն է, որի ժամանակ քայքայվում են նաև ատամների փոսիկների ոսկրային հյուսվածքները, ատամներն սկսում են շարժվել: Լնդերը նույնպես վնասվում են և սկսում արյունահոսել, ավելի բարդացած դեպքերում՝ թարախակալել: Հենց այսպիսի դեպքերում էլ, երբ բուժումն ուշացել է կամ  արդյունք չի տվել, պարօդոնտիտի բուժմամբ զբաղվում է վիրաբուժական ստոմատոլոգիան:

surgical-dentistry

Պլաստիկ միջամտություններ

Վիրաբույժ-ստոմատոլոգներն զբաղբում են նաև բերանի խոռոչի պլաստիկայով՝

  • վերին և ստորին շուրթերի սանձիկի պլաստիկա, երբ կարճ հյուսվածքն առաջացնում է կծվածքի կամ այլ խնդիրներ.
  • լեզվի սանձիկի պլաստիկա՝ հատկապես մանկական տարիքում, երբ կարճ հյուսվածքը խանգարում է խոսքի ճիշտ ձևավորմանը.
  • գինգիվոպլաստիկա՝ լնդերի ուրվագծերի շտկում:

Նշենք, որ ստոմատոլոգների կողմից իրականացվող բոլոր նշված միջամտություններն իրականացվում են տեղային անզգայացմամբ: Ինչպես այլ վիրահատությունների ժամանակ, վիրաբուժական ստոմատոլոգիայի դեպքում ևս կարևոր է ժամանակակից ու բարձրակարգ մեթոդների և գործիքների կիրառումը, վիրահատության ժամանակ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, հետվիրահատական պատշաճ խնամքը:

Այնպես որ վիրաբուժական ստոմատոլոգիայի օգնությանը դիմելիս ընտրեք այնպիսի ստոմատոլոգիական կենտրոն, որտեղ ամեն ինչ կլինի պատշաճ մակարդակի վրա, ուշադրություն դարձրեք վիրաբույժ-ստոմատոլոգի փորձին և որակավորմանը:

Կիսվել՝

Լրացուցիչ Հոդվածներ

Իմաստության ատամ

Ե՞րբ է ուշ համարվում իմաստության ատամները հեռացնելու համար: Որպես կանոն, իմաստության ատամները հեռացվում են 15-25 տարեկանում, երբ

Էլայներներ կամ Բրեկետներ

Արդյո՞ք էլայներները ավելի լավ է, քան բրեկետները: Էլայների և ավանդական բրեկետների միջև որոշում կայացնելը կարող է դժվար լինել:

ՕՆԼԱՅՆ

ԳՐԱՆՑՈՒՄ