Արդյո՞ք ատամների իմպլանտները մշտական են եւ չեն վնասվում

Removable Dentures

Իմպլանտավորման օգնությանը դիմել ցանկացող յուրաքանչյուր պացիենտ իմպլանտների արժեքին ծանոթանալուց հետո ուզում է իմանալ, թե որքանով է արդարացված իր ներդրումը, և արդյո՞ք ատամների իմպլանտները մշտական են:
Շտապենք ուրախացնել մեր պատասխանով: Ատամների իմպլանտները հանդես են գալիս որպես վնասված ատամնաշարի վերականգնման և ատամների փոխարինման մշտական լուծում, ահա թե ինչպես.

Ատամների իմպլանտները կազմված են երեք մասից՝ ծնոտի մեջ ներկառուցվող տիտանե իմպլանտից (ատամի արհեստական արմատը), պսակից (բուն ատամը) և աբաթմենթից (արմատն ու պսակը միացնող հատվածը): Ատամի պսակը ժամանակի ընթացքում կարող է մաշվել և հնարավոր է, որ փոխարինման անհրաժեշտություն առաջանա, սակայն տիտանե իմպլանտները, որոնք տեղադրվում են ծնոտի մեջ, կարող են հարատևել ողջ կյանքի ընթացքում:

Այնուամենայնիվ, իմպլանտների երկարակյացությունն ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր գործոն:

  1. Իմպլանտների որակը: Ատամների իմպլանտներ ընտրելիս կարևոր է ընտրել բարձրորակ տիտանե արտադրանք և նախապատվությունը տալ հուսալի ընկերությունների առաջարկներին:
  2. Իմպլանտի տեղադրումը: Սա կապված է իմպլանտը տեղադրող վիրաբույժի փորձի հետ: Եթե իմպլանտը վատ է տեղադրված, կամ տեղադրման ընթացքում հյուսվածքները մեծ մասշտաբներով վնասվում են, հավանական է, որ իմպլանտները երկար կյանք չեն ունենա կամ շուտ կվնասվեն: Անհրաժեշտ է օգտվել միայն փորձառու և որակավորված մասնագետի ծառայությունից:
  3. Բերանի խոռոչի խնամքը եւ հիգիենան: Ինչպես բնական ատամների դեպքում, իմպլանտի շուրջը նույնպես կերակրի մնացորդների կուտակումը կարող է առաջացնել հյուսվածքների բորբոքային պրոցեսներ և վնասել տեղադրված իմպլանտը: Անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի հիգիենային և կանոնավոր մաքրել ատամները:

dental-implants

Ինչպե՞ս իմանալ, որ իմպլանտը վնասվել է

Եթե արդեն ունեք տեղադրված իմպանտեր և ինչ-ինչ զգացողություններ ստիպում են մտածել, որ դրանք վնասվել են, կարող եք առաջնորդվել հետևյալ ախտանշաններով:

Ուժեղ ցավ եւ անհանգստություն: Իմպլանտավորումից հետո մի քանի օրվա ընթացքում ցավի զգացողությունն օրինաչափ երևույթ է, քանի որ իմպլանտավորումը վիաբուժական միջամտություն է, որից հետո հյուսվածքները գտնվում են վերականգնողական փուլում: Սակայն, եթե ցավն ու անհանգստությունը շարունակվում են պրոցեդուրայից երկար ժամանակ անց, դա արդեն անհանգստանալու առիթ է, և անհրաժեշտ է դիմել մասնագետին՝ իմպլանտների վիճակն ախտորոշելուհամար:

Լնդերը հեռացել են իմպլանտներից: Լնդերի հեռացումն ու բորբոքումը կարող է առաջանալ իմպլանտների սխալ տեղադրված դիրքից: Հնարավոր է նաև, որ ոսկրային հյուսվածքը բավականաչափ ամուր չլինի իմպլանտը պահելու համար: Այս բոլորը կարող են հանգեցնել իմպլանտի հարակից լնդային հյուսվածքի բորբոքման և իմպլանտի տեղաշարժման:

Դժվարություններ են առաջանում կծելիս կամ ծամելիս: Ատամների իմպլանտների հիմնական առավելությունն այն է, որ նրանք բնական ատամների նման մասնակցում են կծելուն և ծամելուն: Եթե նշված գործողությունների ժամանակ նկատվում են անհարմար զգացողություններ, ցավ, կամ ատամների շարժունակություն, ապա հնարավոր է, որ իմպլանտների հետ ինչ-որ բան այն չէ:

Ի՞նչ անել, եթե իմպլանտներն արդեն վնասվել են

Առաջին հերթին՝ դիմել մասնագետին, ներկայացնելով ախտանշանները: Մանրամասն զննությունից հետո վիրաբույժ-ստոմատոլոգը կհաստատի կամ կհերքի իմպլանտների վնասված լինել ն ու կձեռնարկի համաատասխան միջամտություններ:

  • Եթե լնդերի բորբոքման պատճառը ախտածին մանրէներն են, կատարվում է բերանի խոռոչի մաքրում և ախտահանում, նշանակվում է  հյուսվածքները վերականգնվող պրեպարատների տեղային օգտագործում:
  • Եթե իմպլանտի տեղաշարժման կամ  վնասման պատճառը ոսկրային հյուսվածքի խնդիրներն են, կատարվում է տվյալ հատվածի ոսկրերի փոխպատվաստում, որպեսզի հնարավոր լինի ամուր պահել իմպլանտը:
  • Եթե իմպլանտը սխալ է տեղադրված, ապա այն հեռացվում է, ձեռնարկվում են հյուսվածքների վերականգնման միջամտություններ, և որոշ ժամանակ հետո միայն տեղադրվում նոր իմպլանտներ:

Կիսվել՝

Լրացուցիչ Հոդվածներ

Իմաստության ատամ

Ե՞րբ է ուշ համարվում իմաստության ատամները հեռացնելու համար: Որպես կանոն, իմաստության ատամները հեռացվում են 15-25 տարեկանում, երբ

Էլայներներ կամ Բրեկետներ

Արդյո՞ք էլայներները ավելի լավ է, քան բրեկետները: Էլայների և ավանդական բրեկետների միջև որոշում կայացնելը կարող է դժվար լինել:

ՕՆԼԱՅՆ

ԳՐԱՆՑՈՒՄ