Քիմիական պիլինգներ

Քիմիական են համարվում, այն բոլոր մաշկափոխությունները, որոնք կատարվում են քիմիական նյութերի միջոցով` hիմնականում կիրառվում են թթուներ: Պիլինգի մեխանիզմում ընկած է այս նյութերի եղջերալույծ և ընդհանուր առմամբ մաշկի քիմիական այրվածք առաջացնելու հատկությունը: 

Նյութից և նրա խտությունից կախված կարելի է կատարել տարբեր աստիճաի պիլինգներ՝ մակերեսային, միջին, խորքային: Քիմիական պիլինգը կարող է կատարվել, ինչպես միատարր նյութերով, այնպես էլ կոկտեյլների միջոցով, ինչպես միանվագ, այնպես էլ մի քանի քայլերի միջոցով: 

Քիմիական պիլինգները շատ արդյունավետ են և թույլ են տալիս լուծել այնպիսի խնդիրներ ինչպիսիք են ծերացումը, պիգմենտացիան, ակնեն, լայնացած ծակոտիները, սպիերը, ստրիաները (Растяжки) և այլն: Սակայն հարկավոր է հիշել, որ պրոցեդուրան ունի սեզոնային հակացուցումներ, պետք է կատարվի մասնագետի կողմից և պահանջում է հետխնամք:

Ինչպե՞ս եք գնահատում այս էջը

Սեղմեք աստղի վրա՝ այն գնահատելու համար:

Միջին վարկանիշը 0 / 5. Ձայների հաշվարկ. 0

Առայժմ ձայներ չկան: Եղիր առաջինը, ով կգնահատի այս էջը: