Տրիխոլոգիա

օնլայն

գրանցում

Տրիխոլոգիա (մազաբուժություն)

Մազաթափությունը, վնասված ու նոսր մազերը կամ դրանց իսպառ բացակայությունը կոսմետիկ լուրջ թերություն են և շատերին են անհանգստացնում: Ոմանք փորձում են ինքնուրույն լուծել խնդիրը՝ դիմելով զանազան շամպունների, դիմակների կամ ժողովրդական միջոցների օգնությանը: Ավելորդ է ասել, որ նշված միջոցները ոչ միշտ են արդյունավետ լինում, քանի որ նման դեպքերում անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում:

Տրիխոլոգիան էսթետիկ բժշկության ուղղություններից է, զբաղվում է մազերի վիճակի ախտորոշմամբ ու բուժմամբ: Գլխամաշկի կամ մազերի վիճակից կախված՝ տրիխոլոգիայում կիրառվում են բուժման և կանխարգելման զանազան մեթոդներ ու պրոցեդուրաներ, ինչպիսիք են տրիխոլոգիական պիլինգը, գլխամաշկի մեզոթերապիան, պլազմաթերապիան, մազածածկույթի օզոնոթերապիան, ֆոտոտրիխոգրաման, մազարմատների աճի լազերային խթանումը, ֆրակցիոն թերապիան:
Բուժման մեթոդն ընտրում է բժիշկ-մասնագետը՝ ախտորոշումից հետո: