Տրիխոլոգիա (մազաբուժություն)

տրիխոլոգիա

ՏՐԻԽՈԼՈԳԻԱ

Տրիխալոգիան (հուն.trichos-մազ և logos-գիտություն) գիտություն է, որը զբաղվում է մազերի և գլխամաշկի հիվանդությունների ախտորոշումով և բուժումով։
Որպես առանձին գիտական ուղղություն այն առաջացել է 19-րդ դարում։ Այս գիտական ճյուղի զարգացման արդիականությունը պայմանավորված է մազաթափության լայն տարածումով բնակչության տարիքային տարբեր խմբերում։
Նշենք այն ախտաբանական վիճակները, որոնց ժամանակ անհրաժեշտ է տրիխոլոգի խորհրդատվություն ․
1) Ախտաբանական մազաթափություն (նշենք որ օրական 80-100 մազի կորուստը համարվում է ֆիզիոլոգիական նորմա)
2) Մազերի փայլի, ամրության, առաձգականության կորուստ (չոր,անփայլ,կոտրատվող մազեր)
3) Մազերի բարակում և նոսրացում
4) Մազաթափ օջախներ (գլխի մազածածկ մասի, դեմքի՝ մորուք,հոնքեր, թարթիչներ,մարմնի)
5) Գլխամաշկի հիվանդություններ (գլխի մազածածկ մասի սեբորիա,գլխամաշկի տեղակայված պսորիազ, ֆոլիկուլիտներ․․․)
6) Գլխամաշկի թեփոտում կամ յուղոտություն

ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Գլխի մազածածկ մասի և, առհասարակ, մազերին առնչվող խնդիրների ժամանակ անամնեզի հավաքումից և կենսաքիմիական անհրաժեշտ հետազոտություններից զատ, կատարվում է նաև «տրիխոլոգիական եռյակ» կոչվող հետազոտություները։

Տրիխոլոգիական եռյակ

  • տրիխոսկոպիա
  • ֆոտոտրիխոգրամա
  • նկարների համեմատական զննում

Տրիխոսկոպիան ոչ ինվազիվ օպտիկական հետազոտության մեթոդ է, որի միջոցով գնահատվում են․

  • տրիխոսկոպիական կառուցվածքային միավորները՝ մազի ցողունի, ֆոլիկուլի ելանցքի, գլխամաշկի մազանոթների վիճակը
  • մազի տրամագծի, ամրության և ֆոլիկուլյար միավորների քանակի գնահատում՝ բուժումից առաջ և հետո
  • մազաթափության հստակ տեսակի ախտորոշում

Կատարվում է 10-ից 1000-անգամ խոշորացնող լինզայով՝ օգտա-գործելով իմերսիոն գել կամ առանց դրա (չոր)։

Ոչ իմերսիոն Տրիխոսկոպիան գնահատում ենք․

  • թեփոտումը
  • սեբորեան
  • շուրջֆոլիկուլյար գերեղջրացումը
  • ֆոլիկուլի ելանցքի վիճակը

Իմերսիոն Տրիխոսկոպիա՝ գնահատում ենք գլխամաշկի մազանոթների վիճակը։

ՈՒՂՈՐԴՎԱԾ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կլինիկական զննման և գործիքային հետազոտության արդյունքում բացահայտված մազաթափության տեսակց կախված,առաջանում է որոշակի կենսաքիմիական լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտություն։

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ

Կլինիկականզննումը մասնագետի կողմից, ախտահարույց օջախի կլինիկական (վիզուալ) զննումն է։

ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Տրիխոլոգիական բուժման մեթոդներն են

  • Տեղային և ներարկային դեղամիջոցներ։
  • Վիտամինային և միներալային հավելումներ։
  • Ֆիզիոթերապևտիկ միջոցներ

Վերջիններս ազդում են մազային ֆոլեկուլի և շրջակա մաշկի կենսաքիմիական և ֆիզիոլոգիական պրոցեսների վրա․

  • Միկրոտոկայի թերապիա
  1. Ներմաշկային նեյրոստիմուլացիա
  2. Էլեկտրոմիոստիմուլացիա
  • ՈՒլտրաձայնային ֆոնոֆորեզ
  • Դարսոնվալացում
  • Լազերաֆորեզ
տրիխոլոգիա
տրիխոլոգիա 1
տրիխոլոգիա2
տրիխոլոգիա3
տրիխոլոգիա4
տրիխոլոգիա5