Շարժական պրոթեզավորում

Մեր օրերում ատամների բացակայությունը կարելի է վերականգնել տարբեր մեթոդներով և նյութերով, սակայն լինում են դեպքեր, երբ շարժական պրոթեզը տվյալ հիվանդի համար միակ ընդունելի տարբերակն է լինում: Առանց շարժական պրոթեզի հնարավոր չէ, օրինակ, երբ հենակետեր չկան, բացակայում են վերջին ատամները, կամ էլ տվյալ հիվանդին այս կամ այն պատճառով հակացուցված է իմպլանտ տեղադրել: 
Շարժական պրոթեզները ցուցված են ատամների լրիվ կամ մասնակի բացակայության դեպքում: Ժամանակակից շարժական պրոթեզները գեղեցիկ տեսք ունեն, հուսալի են, ամուր և կարիք չկա դրանք մշտապես հանել բերանից:


Պլաստմասե թիթեղային պրոթեզ

Պլաստմասե թիթեղային պրոթեզները լինում են  ինչպես ամբողջական շարժական, այնպես էլ մասնակի շարժական: Վերջինս ունենում է մետաղական կամ կերամիկական կլամեր: Ալերգիկ ռեակցիաներ համարյա չեն առաջացնում:


Միկրոպրոթեզ

Միկրոպրոթեզը  տեղադրվում է ատամնաշարում մեկ կամ մի քանի բացակա ատամների դեպքում:


Բյուգելային պրոթեզ

Բյուգելային պրեթեզները տարբերվում են սովորական թիթեղային պլաստմասե պրոթեզներից իրենց մետաղական հիմքով, որը համաձուլվածք է։ Թքի և սննդի կողմից կոռոզիայի չի ենթարկվում, համ չունի, թեթև է, որի շնորհիվ հարմարավետ է և բերանի խոռոչում քիչ տեղ է գրավում։
Այս տեսակի պրոթեզները բավականին կոմպակտ են, ամուր և հարմար ծամելու համար։


Վալպլաստ պրոթեզ

Ճկվող նեյլոնե պրոթեզները պատրաստվում են ամերիկյան V alplast համակարգով, ունեն մի շարք առավելություններ՝

  • Առավել բնական տեսք՝ շնորհիվ կայուն ներկանյութերի
  • Նվազագույն ճնշում հենակետային ատամների վրա
  • Արագ ընտելացվում են՝ ծամելու ֆունկցիայի իրականացման տեսակետից
  • Ալերգիկ ռեակցիաներ չեն առաջացնում