Անշարժ պրոթեզավորում


Վինիրներ և լյումինիրներ

Վինիրները բարակ կերամիկական շերտեր են, որոնք ամրացվում են ատամների որոշակի հղկված մակերեսին և… Վինիրներ և լյումինիրներ. մանրամասները


Կերամիկական ներդիր

Այն իրենից ներկայացնում է ատամի խոռոչում դրվող ներդիր, կիրառվում է այն դեպքում, երբ ատամը որևէ պատճառով կոտրվել  կամ վնասվել է: Կերամիկական ներդիրները տարբերվում են իրենց ամրությամբ, էսթետիկայով և մի քանի անգամ ավելի երկար են ծառայում, քան ցանկացած պլոմբա:

Ցիրկոնե կերամիկական շապիկ

Ցիրկոնե կերմիկական շապիկները գերամուր ատամնային կոնստրուկցիաներ են, որոնք պատրաստվում են ժամանակակից բարձր տեխնոլգիաների միջոցով և կարող են օգտագործվել ինչպես դիմային, այնպես էլ կողմնային՝ ծամող ատամների համար: Ցիրկոնը այսօր համարվում է ամենաորակյալ նյութերից մեկը: Այն բաղկացած է 2 շերտից

1․ Ներքին շերտ՝ բարձրակարգ ամուր շրջանակ (каркас) պատրաստված ցիրկոնի դիոքսիդից:

2․ Արտաքին շերտ՝ ճենապակյա(фарфор) զանգված հալեցված շրջանակի հիմքի վրա:

Ցիրկոնը հնարավորություն է տալիս լույսին թափանցել և այդպիսով ստեղծել կիսաթափանցիկություն, ինչը բնորոշ է բնական ատամի էմալին:

Մետալոկերամիկական շապիկ

Մետալոկերամիկական շապիկը դրվում է մետաղական շրջանակի վրա՝ որը շրջապատի համար անտեսանելի է, և արտաքինից պատվում է կերամիկական շերտով: Նման կառուցվածքը աչքի է ընկնում հուսալի ֆիքսումով և ամրությամբ: Ի սկզբանե մետալոկերամիկական շապիկների մետաղական շրջանակը պատրաստվում էր ոսկուց, սակայն մեր օրերում արդեն կան նաև ոսկուն փոխարինող մի շարք այլ մետաղներ դրանք են՝ նիկելը, կոբալտ-քրոմային համաձուլվածքները, մոլիբդենը, բերիլը:


Պրեսկերամիկական շապիկ

Պրեսկերամիկան օգտագործվում է վինիրների, շապիկների, ներդիրների  պատրաստման համար: Ժամանակակից կերամիկան ամուր և անհավանական էսթետիկ նյութ է, այն իր բոլոր հատկություններով  մոտեցված է բնական ատամին:


Ժամանակավոր պլաստմասե շապիկ

Ժամանակաովոր պլաստմասե շապիկները օգտագործվում են, որպես բացակա ատամների փոխարինիչներ: Դրանք հուսալիորեն պաշտպանում են տաշված ատամները հիմնական պրոթեզի պատրաստման ժամանակահատվածում: Պլաստմասը իդեալական համապատասխանում է որպես ժամանակավոր  շապիկ, թ՛ե իր հատկությունների և թ՛ե գնի շնորհիվ:


Մետաղե ձուլվող շապիկ

Ծամող ատամների խմբի պրոթեզավորման համար հուսալի միջոց է համարվում  մետաղե ձուլվող շապիկը: Այն պատրաստվում է ձուլման մեթոդով տարբեր մետաղական համաձուլվածքներից: Մետաղական ձուլվող շապիկները տարբերվում են իրենց ամրությամբ, քանի որ այստեղ բացակայում են կպումները, այսինքն մետաղի ձուլվածքը ամբողջական է:


Ձուլովի մետաղական գամիկ

Ձուլովի մետաղական գամիկը  կամ շտիֆտը, լայն կիրառում ունի ժամանակակից ատամնաբուժության մեջ: Այն համարվում է ոչ շարժական պրոթեզ, տեղադրվում է ատամի արմատում, որի վրա էլ հետագայում տեղադրվում է շապիկը: