Վիրաբուժություն


Ատամի հեռացում

– Բարդ հեռացում (ութերորդ՝ իմաստության ատամի հեռացում)

– Պարզ հեռացում

– Ռետենցված ատամի հեռացում – Ռետենցված ատամները այն ատամները կամ սաղմերն են, որոնք չեն ծկտել և գտնվում են ոսկրային հյուսվածքի մեջ։ Այս պրոցեդուրան բավականին բարդ է և պահանջում է բժշկի բարձր պրոֆեսիոնալիզմ։ Ռետենցված ատամի հեռացման կատարվում է վիրաբուժական գործիքների և պիեզո սարքավորման միջոցով։


Ապեկտոմիա / ատամի մասնակի հեռացում (apektomia)

Սա փոքրիկ վիրահատական միջամտություն է, որի ժամանակ ծնոտի ոսկրի միջից կտրվում և հեռացվում է ատամի արմատի գագաթը։ Այն արվում է այնպիսի դեպքերում, երբ նախկինում բուժված ատամը ինչ-ինչ պատճառներով կրկին խնդիր ունի և չի հաջողվում վերաբուժել էնդոդոնտիկ եղանակով, առկա է ատամի արմատի գագաթի (apex) բորբոքում,արմատի գագաթին տեղակայված է մեծ չափերի հասնող կիստաներ կամ արմատի ծայրում կոտրված էնդոդոնտիկ գործիքները հեռացնելու անհրաժեշտություն կա։


Էկզոստոզների հեռացում

Էկզոստոզները դրանք ոսկրային անհարթություններ են, որոնք վիրահատական միջամտությամբ հեռացվում են, հետագայում կոշտություններ չունենալու համար: