Պրոֆեսիոնալ խնամք

Ատամնաքարերի մաքրում կյուրետաժով

Սա  ատամի պարոդոնտի ախտահարված հյուսվածքների մեխանիկական մաքրումն է:
Գոյություն ունի բաց և փակ կյուրետաժ
Բաց կյուրետաժը կիրառվում է այն ժամանակ, երբ վնասված հատվածին հասնելու հնարավորություն չի լինում: Այս պարագայում լնդի վրա կտրվածքներ են արվում, անցկացվում է մաքրում հատուկ սարքավորումներով, վերջում դրվում են կարեր:
Լնդերի վերականգնումը տևում է 2-ից 3 շաբաթ:
Փակ կյուրետաժ
Պրոֆեսիոնալ խնամքի այս տեսակը չի պահանջում  լնդի կտրվածք: Այն իրականացվում է կամ լուսային կամ մեխանիկական գործիքների միջոցով:

Ատամների սպիտակեցում (scaling)

Մեր կլինիկան աշխատում է բարձրակարգ նյութերով՝ ապահովելով ատամնաշարի համար անվնաս սպիտակեցում։ Խիստ անհրաժեշտ է, որպեսզի պրոցեդուրան արվի հմուտ մասնագետի կողմից և որակյալ նյութերով՝ չվնասելով ատամի էմալը։
Լազերային սպիտակեցումը ատամնաշարի արդյունավետ սպիտակեցման ժամանակակից մեթոդներից է։ Լազերային լուսարձակումների և կիրառվող հատուկ նյութերի միջոցով մաքրվում են ատամի գույնի անցանկալի պիգմենտները, ինչը հանգեցնում է ատամի սպիտակեցմանը։ Պրոցեդուրան բացարձակ անցավ է և տհաճ զգացողություններ չի առաջացնում։


Ատամնաքարերի մաքրում