Իմպլանտոլոգիա

Ատամնաբուժական այս ուղղությունը թույլ է տալիս կորցրած բնական ատամի փոխարեն, վիրաբուժական միջամտությամբ, տեղադրել տիտանից պատրաստված արմատ, որի վրա այնուհետև ամրացվում է արհեստական ատամը։ Տեղադրված արհեստական արմատի շուրջը ժամանակի ընթացքում ձևավորվում է ոսկրային հյուսվածք։ Այդպիսով իմպլանտանտը դառնում է օրգանիզմի բաղադրիչ մաս, ինչպես օրինակ՝ մյուս ատամների բնական արմատները։

Մինչ իմպլանտացիայի բուն գործընթացին անցնելը, համապատասխան սարքավորումների միջոցով ուսումնասիրվում է ոսկորի որակն ու խտությունը, այնուհետև ընտրվում է տվյալ ոսկորին համապատասխան տիտանե պարուրաձև իմպլանտ։

Տիտանի առանձնահատկությունները՝

  • Բնական կիսաիներտ մետաղ է, որը լավ ընդունվում է օրգանիզմի կողմից
  • Համատեղելի է ատամնախոռոչում առկա մյուս մետաղների հետ
  • Չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ կամ կոռոզիա

Իմպլանտի առավելությունները՝

Եթե ատամնաշարն ունի մեկ կամ մի քանի բացակա ատամներ, իմպլանտի տեղադրման դեպքում վերջինս հենակետային ծանրությունը վերցնում է իր վրա, և հարևան առողջ ատամները չեն տաշվում:

Եթե ատամնաշարի բացակա ատամները շատ են, այս դեպքում իմպլանտանտը կիրառվում է որպես հենարան կամրջաձև պրոթեզի համար, ինչը հնարավորություն է տալիս խուսափել շատերի համար անցանկալի շարժական պրոթեզից:

Հակացուցված է այն դեպքերում, երբ առկա են արյան անմակարդելիություն, բերանի խոռոչում չարորակ գոյացություններ, ինչպես նաև ոսկրային համակարգի ախտահարումների դեպքում։ Նույնիսկ դիաբետով հիվանդներին խիստ հակացուցված չէ, ուղղակի վերջիններիս խորհուրդ է տրվում այդ շրջանում հետևել բժշկի կողմից սահմանվող դիետային և դեղորայքի օգտագործմանը։

Իմպլանտացիայի համար հատուկ տարիք չի նշվում։ Կարելի է տեղադրել չափահաս տարիքում, երբ ծնոտն ամբողջությամ ձևավորված է։

Աուգմենտացիա

Աուգմենտացիան, դա  ծնոտի ոսկորի վերականգնման կամ փոխարինման պրոցեսն է, որը կիրառվում է այն դեպքում, երբ իմպլանտացիայի ժամանակ գոյություն ունեցող ոսկորը բավարար չէ:

Սինուսլիֆտինգ

Սինուսլիֆտինգ (Sinus lifting) – արվում է վերին ծնոտի մեջ իմպլանտների տեղադրման նպատակով, երբ չկա ոսկրի բավարար բարձրություն։

Գոյություն ունի սինուսլիֆտինգի երկու տեսակ՝ բաց և փակ։

Փակ սինուսլիֆտինգ – Այն համեմատաբար քիչ տրավմատիկ եղանակ է։ Արվում է, երբ կա ոսկրի որոշակի բարձրություն։

Բաց սինուսլիֆտինգ – Արվում է, երբ չկա ոսկրի բավարար բարձրություն։

Սինուսլիֆտինգի նպատակը ոսկրային նյութի տեղադրումն է։ Այն որոշ ժամանակ անց վերածվում է ամուր ոսկրի։