
Կարիեսի բուժում կամ ատամների պլոմբավորում
Կլնիկան աշխատում է բարձր դասի պլոմբանյութերով, որոնք որակից բացի ապահովում են նաև էսթետիկ տեսքը։ Գործում է զեղչային համակարգ։

Էնդոդոնտիա (Root canal)
Ատամների կանալների քիմիական, մեխանիկական մշակում է՝ հետագա պլոմբավորումով։ Օգտագործվում են հատուկ սարքեր (apex-locator, ռենտգեն կոնտրոլ), որպեսզի բուժումը լինի երաշխավորված։

Ֆիսուրների հերմետիզացիա
Կատարվում է ատամների բնական փոսիկների հերմետիզացիա։ Փոսիկներում նոր սկսվող կարիեսի բուժում է, որը կկանխի ատամի ավելի մեծ ախտահարումը։

Ապակեթելային գամիկով ատամի վերականգնում
Բուժված ատամի մեջ տեղադրվում է ապակեթելային գամիկ, որի վրա կատարվում է ատամի պսակի գեղարվեստական վերականգնում:
Ատամի պսակի գեղարվեստական վերականգնում
Ժամանակակից էսթետիկ ստոմատոլոգիան գեղեցիկ ժպիտ ունենալու մի շարք լուծումներ է առաջարկում, դրանցից առավել հաջողվածներից է ատամի վերականգնումը կոմպոզիտային բաղադրանյութերով: Կոմպոզիտը միակ նյութն է, որով կարելի է վերականգնել ատամի ձևը, գույնը և ֆունկցիան ուղղակի ներգործման մեթոդով և հյուսվածքների մաքսիմալ պահպանությամբ: