Շարժական պրոթեզավորում |Էստոմեդ էսթետիկ բժշկական կենտրոն
Մեր օրերում ատամների բացակայությունը կարելի է վերականգնել տարբեր մեթոդներով և նյութերով, սակայն լինում են դեպքեր, երբ շարժական պրոթեզը տվյալ հիվանդի համար միակ ընդունելի տարբերակն է լինում: Առանց շարժական պրոթեզի հնարավոր չէ, օրինակ, երբ հենակետեր չկան, բացակայում են վերջին ատամները, կամ էլ տվյալ հիվանդին այս կամ այն պատճառով հակացուցված է իմպլանտ տեղադրել:

Պլաստմասե թիթեղային պրոթեզ
Պլաստմասե թիթեղային պրոթեզները լինում են ինչպես ամբողջական շարժական, այնպես էլ մասնակի շարժական: Վերջինս ունենում է մետաղական կամ կերամիկական կլամեր: Ալերգիկ ռեակցիաներ համարյա չեն առաջացնում:

Միկրոպրոթեզ
Միկրոպրոթեզը տեղադրվում է ատամնաշարում մեկ կամ մի քանի բացակա ատամների դեպքում:

Բյուգելային պրոթեզ
Բյուգելային պրեթեզները տարբերվում են սովորական թիթեղային պլաստմասե պրոթեզներից իրենց մետաղական հիմքով, որը համաձուլվածք է։ Թքի և սննդի կողմից կոռոզիայի չի ենթարկվում, համ չունի, թեթև է, որի շնորհիվ հարմարավետ է և բերանի խոռոչում քիչ տեղ է գրավում։
Այս տեսակի պրոթեզները բավականին կոմպակտ են, ամուր և հարմար ծամելու համար։

Վալպլաստ պրոթեզ
Ճկվող նեյլոնե պրոթեզները պատրաստվում են ամերիկյան V alplast համակարգով, ունեն մի շարք առավելություններ՝
- Առավել բնական տեսք՝ շնորհիվ կայուն ներկանյութերի
- Նվազագույն ճնշում հենակետային ատամների վրա
- Արագ ընտելացվում են՝ ծամելու ֆունկցիայի իրականացման տեսակետից
- Ալերգիկ ռեակցիաներ չեն առաջացնում