Վինիրները բարակ կերամիկական շերտեր են, որոնք ամրացվում են ատամների որոշակի հղկված մակերեսին և… Վինիրներ և լյումինիրներ. մանրամասները
Անշարժ պրոթեզավորում / Էստոմեդ էսթետիկ բժշկական կենտրոն

Կերամիկական ներդիր
Այն իրենից ներկայացնում է ատամի խոռոչում դրվող ներդիր, կիրառվում է այն դեպքում, երբ ատամը որևէ պատճառով կոտրվել կամ վնասվել է: Կերամիկական ներդիրները տարբերվում են իրենց ամրությամբ, էսթետիկայով և մի քանի անգամ ավելի երկար են ծառայում, քան ցանկացած պլոմբա:
Ցիրկոնե կերամիկական շապիկ
Ցիրկոնե կերմիկական շապիկները գերամուր ատամնային կոնստրուկցիաներ են, որոնք պատրաստվում են ժամանակակից բարձր տեխնոլգիաների միջոցով և կարող են օգտագործվել ինչպես դիմային, այնպես էլ կողմնային՝ ծամող ատամների համար: Ցիրկոնը այսօր համարվում է ամենաորակյալ նյութերից մեկը: Այն բաղկացած է 2 շերտից
1․ Ներքին շերտ՝ բարձրակարգ ամուր շրջանակ (каркас) պատրաստված ցիրկոնի դիոքսիդից:
2․ Արտաքին շերտ՝ ճենապակյա(фарфор) զանգված հալեցված շրջանակի հիմքի վրա:
Ցիրկոնը հնարավորություն է տալիս լույսին թափանցել և այդպիսով ստեղծել կիսաթափանցիկություն, ինչը բնորոշ է բնական ատամի էմալին:
Մետալոկերամիկական շապիկ
Մետալոկերամիկական շապիկը դրվում է մետաղական շրջանակի վրա՝ որը շրջապատի համար անտեսանելի է, և արտաքինից պատվում է կերամիկական շերտով: Նման կառուցվածքը աչքի է ընկնում հուսալի ֆիքսումով և ամրությամբ: Ի սկզբանե մետալոկերամիկական շապիկների մետաղական շրջանակը պատրաստվում էր ոսկուց, սակայն մեր օրերում արդեն կան նաև ոսկուն փոխարինող մի շարք այլ մետաղներ դրանք են՝ նիկելը, կոբալտ-քրոմային համաձուլվածքները, մոլիբդենը, բերիլը:

Պրեսկերամիկական շապիկ
Պրեսկերամիկան օգտագործվում է վինիրների, շապիկների, ներդիրների պատրաստման համար: Ժամանակակից կերամիկան ամուր և անհավանական էսթետիկ նյութ է, այն իր բոլոր հատկություններով մոտեցված է բնական ատամին:

Ժամանակավոր պլաստմասե շապիկ
Ժամանակաովոր պլաստմասե շապիկները օգտագործվում են, որպես բացակա ատամների փոխարինիչներ: Դրանք հուսալիորեն պաշտպանում են տաշված ատամները հիմնական պրոթեզի պատրաստման ժամանակահատվածում: Պլաստմասը իդեալական համապատասխանում է որպես ժամանակավոր շապիկ, թ՛ե իր հատկությունների և թ՛ե գնի շնորհիվ:

Մետաղե ձուլվող շապիկ
Ծամող ատամների խմբի պրոթեզավորման համար հուսալի միջոց է համարվում մետաղե ձուլվող շապիկը: Այն պատրաստվում է ձուլման մեթոդով տարբեր մետաղական համաձուլվածքներից: Մետաղական ձուլվող շապիկները տարբերվում են իրենց ամրությամբ, քանի որ այստեղ բացակայում են կպումները, այսինքն մետաղի ձուլվածքը ամբողջական է:

Ձուլովի մետաղական գամիկ
Ձուլովի մետաղական գամիկը կամ շտիֆտը, լայն կիրառում ունի ժամանակակից ատամնաբուժության մեջ: Այն համարվում է ոչ շարժական պրոթեզ, տեղադրվում է ատամի արմատում, որի վրա էլ հետագայում տեղադրվում է շապիկը: