Իմպլանտոլոգիա

Ատամնաբուժական այս ուղղությունը թույլ է տալիս կորցրած բնական ատամի փոխարեն, վիրաբուժական միջամտությամբ, տեղադրել տիտանից պատրաստված արմատ, որի վրա այնուհետև ամրացվում է արհեստական ատամը։ Տեղադրված արհեստական արմատի շուրջը ժամանակի ընթացքում ձևավորվում է ոսկրային հյուսվածք։ Այդպիսով իմպլանտանտը դառնում է օրգանիզմի բաղադրիչ մաս, ինչպես օրինակ՝ մյուս ատամների բնական արմատները։

Մինչ իմպլանտացիայի բուն գործընթացին անցնելը, համապատասխան սարքավորումների միջոցով ուսումնասիրվում է ոսկորի որակն ու խտությունը, այնուհետև ընտրվում է տվյալ ոսկորին համապատասխան տիտանե պարուրաձև իմպլանտ։

Տիտանի առանձնահատկությունները՝

Իմպլանտի առավելությունները՝Եթե ատամնաշարն ունի մեկ կամ մի քանի բացակա ատամներ, իմպլանտի տեղադրման դեպքում վերջինս հենակետային ծանրությունը վերցնում է իր վրա, և հարևան առողջ ատամները չեն տաշվում:

Եթե ատամնաշարի բացակա ատամները շատ են, այս դեպքում իմպլանտանտը կիրառվում է որպես հենարան կամրջաձև պրոթեզի համար, ինչը հնարավորություն է տալիս խուսափել շատերի համար անցանկալի շարժական պրոթեզից:

Հակացուցված է այն դեպքերում, երբ առկա են արյան անմակարդելիություն, բերանի խոռոչում չարորակ գոյացություններ, ինչպես նաև ոսկրային համակարգի ախտահարումների դեպքում։ Նույնիսկ դիաբետով հիվանդներին խիստ հակացուցված չէ, ուղղակի վերջիններիս խորհուրդ է տրվում այդ շրջանում հետևել բժշկի կողմից սահմանվող դիետային և դեղորայքի օգտագործմանը։

Իմպլանտացիայի համար հատուկ տարիք չի նշվում։ Կարելի է տեղադրել չափահաս տարիքում, երբ ծնոտն ամբողջությամ ձևավորված է։

Աուգմենտացիան դա  ծնոտի ոսկորի վերականգնման կամ փոխարինման պրոցեսն է, որը կիրառվում է այն դեպքում, երբ իմպլանտացիայի ժամանակ գոյություն ունեցող ոսկորը բավարար չէ:

Սինուսլիֆտինգ (Sinus lifting) — արվում է վերին ծնոտի մեջ իմպլանտների տեղադրման նպատակով, երբ չկա ոսկրի բավարար բարձրություն։ Գոյություն ունի սինուսլիֆտինգի երկու տեսակ՝ բաց և փակ:

Փակ սինուսլիֆտինգը համեմատաբար քիչ տրավմատիկ եղանակ է։ Արվում է, երբ կա ոսկրի որոշակի բարձրություն։

Բաց սինուսլիֆտինգն արվում է, երբ չկա ոսկրի բավարար բարձրություն։

Սինուսլիֆտինգի նպատակը ոսկրային նյութի տեղադրումն է։ Այն որոշ ժամանակ անց վերածվում է ամուր ոսկրի։