Սեմինարներ

Բացի   խորացված  ուսուցումից <<Էստոմեդ>> էսթետիկ բժշկության կենտրոնը հնարավորություն է տալիս սովորել նաև սեմինարների միջոցով։ Մեզ մոտ անցկացվող սեմինարները բավականին խորացված են և արդյունավետ։ Յուրաքանչյուր թեման մանրամասն բացատրվում և ցուցադրվում է։ Այսինքն, մասնակիցը հնարավորություն է ստանում ո՛չ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ ստանալ։ Բացի այս ամենից սեմինարի ավարտին տրվում է վկայական և  մեր կենտրոնի կլասիկ քարտ, որը թույլ է տալիս օգտվել մեր ծառայություններից 10 % զեղչով։

սեմինարներ

Ոչ ինեկցիոն մեզոթերապիա 20․01․2018թ․

<<Էստոմեդ>> էսթետիկ բժշկության  կենտրոնում կայանալիք հերթական սեմինարը, <<Ոչ ինեկցիոն մեզոթերապիա>> թեմայով։ Սեմինարը անցկացնելու է շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող, լավագույն կլինիկաներում աշխատած բժիշկ-կոսմետոլոգ  Զարուհի  Հովսեփյանը։ Ավարտին տրվելու է վկայական և կենտրոնի կլասիկ քարտ՝ մեր ծառայություններից 10 % զեղչով օգտվելու համար։ Մանրամասն

ոչ ինեկցիոն մեզոթերապիա

Պիլինգների թեմայով կայացած սեմինարի ամփոփ հոլովակը։
15.12.2017թ․

Ինչպես և սպասվում էր հանդիպումը փոխարդյունավետ էր և հաճելի:  Սկզբում մասնակիցները ծանոթացան մաշկի կառուցվածքին, շերտերին, այնուհետև պիլինգների տեսակներին, կատարման  հնարավոր նյութերին և սարքերին։ Մասնագետը սիրով պատասխանեց բոլորի հարցերին, իսկ վերջում  մասնակիցներից մեկի օրինակով կատարվեց կարբոնային պիլինգի պրոցեդուրան։ Ցանկացողները փորձեցին ինքնուրույն կատարել պիլինգը՝  իհարկե մասնագետի  հսկողությամբ)) Սեմինարը տևեց նախատեսված 3 ժամի փոխարեն 6 ժամ։ Մանրամասն