Ուրվագծային կամ կոնտուրային պլաստիկա

Ուրվագծային կամ կոնտուրային պլաստիկան համարվում է ժամանակակից կոսմետոլոգիայի նորարարական տեխնոլոգիաներից: Այն ենթադրում է բիոակտիվ նյութերի ներարկում մաշկի տակ, որը դրական ազդեցություն է թողնում տեղի ունեցող պրոցեսների վրա: Պրոցեդուրան սկսվում է հետազոտությունից, հակացուցումների ստուգումից և ներարկվող նյութի ընտրությունից: Դրանից հետո կատարվում են մի շարք ներարկումներ: Այս պրոցեդուրան չի պահանջում ցավազրկում, քանի որ հիմնականում այն անցավ է: Ներարկվող նյութերը բացառապես անվնաս են, ալերգիաներ չեն առաջացնում, արագ ձուլվում են մաշկի տակ և հրաշքներ  գործում: