Ոչ ինյեկցիոն մեզոթերապիա

Ոչ ինյեկցիոն մեզոթերապիա

Ոչ ինյեկցիոն մեզոթերապիան միատարր նյութերի կամ կոկտեյլների ներմուծումն է մաշկ առանց  ներարկման (ասեղի կիրառման)։ Պրոցեդուրան իրականացվում է այնպիսի ֆիզիկական գործոնների միջոցով, ինչպիսիք են՝ ռադիոալիքը, ուլտրաձայնը, տարբեր բնույթի և ծագման էլեկտրականությունը։ Դրանք ակնթարթի ընթացքում փոխում են բջջային թաղանթների էլեկտրական պոտենցիալը և թափանցելիությունը՝ ապահովելով նյութերի ազատ թափանցումը տրանսդերմալ պատնեշով։ Սովորաբար կիրառվում են հատուկ մոլեկուլյար զանգվածով նյութեր, սակայն վերոնշյալ գործոնները թույլ են տալիս ներմուծել ցանկացած նյութ՝ ցանկացած ֆիզիկական վիճակով։

ՍԵՄԻՆԱՐ
ՈՉ ԻՆԵԿՑԻՈՆ ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ 20․01․2018Թ․

<<Էստոմեդ>> էսթետիկ բժշկության  կենտրոնում կայանալիք հերթական սեմինարը, <<Ոչ ինեկցիոն մեզոթերապիա>> թեմայով։ Սեմինարը անցկացնելու է շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող, լավագույն կլինիկաներում աշխատած բժիշկ-կոսմետոլոգ  Զարուհի  Հովսեփյանը։ Ավարտին տրվելու է վկայական և կենտրոնի կլասիկ քարտ՝ մեր ծառայություններից 10 % զեղչով օգտվելու համար։ Սեմինարի տևողությունը լինելու է շուրջ 3 ժամ, առաջին մասը տևելու է 1 ժամ 30 րոպե, այնուհետև լինելու է  սուրճի ընդմիջում   15 րոպե, 2-րդ մասում լինելու է գործնական աշխատանք, որի ընթացքում  մասնագետը կպատասխանի  նաև հարցերին։ Սեմինարը կսկսվի ժամը 13։30,սակայն բոլոր մասնակիցներին խնդրում ենք մոտենալ 13։15-ից ոչ ուշ, որպեսզի հասցնենք բոլորին գրանցել  և սեմինարը սկսել ճիշտ ժամանակին!!! Սեմինարի արժեքն է 15․000 դրամ! 10% զեղչ կգործի բոլոր քարտապանների համար, ինչպես նաև մինչև 15․01․2018թ․ գրանցվողների համար!!

ոչ ինեկցիոն մեզոթերապիա