Էպիլյացիա


Էպիլյացիան ի տարբերություն դեպիլյացիոն մեթոդների , ո՛չ միայն մազի տեսանելի հատվածի հեռացումն է, այլ ամբողջական ՝ իր ֆոլիկուլյար պարկով։ Մազի սաղմնային հատվածն ունի վերականգնվելու սահմանափակ հնարավորություն , եթե իհարկե չկա պաթոլոգիկ վիճակներ, հատկապես կապված հորմոնալ ֆոնի հետ։
Մազահեռացման արդի միջոցներից են համարվում օպտիկական սարքերով մազահեռացումները , որոնց թվին է պատկանում դիոդային լազերը։ Արտադրողներն օգտագործում են շուրջ 810նմ ալիքի երկարություն, որը պատենավորված է ։ Այս լազերը թույլ է տալիս աշխատել նաև կուտակային ռեժիմով և կարելի է ասել , որ հանդիսանում է ֆոտոէպիլյացիաների և ալեքսանդրիտյին լազերի համեմատությամբ ոսկե միջինը։

Լազերային էպիլյացիա

Դիոդային լազերը համարվում է վերջին սերնդի լազեր, որի բոլոր ռիսկային գործոնները հասցված են մինիմումի։ Շատ կարևոր է, որ այն, ի տարբերություն այլ լազերների, ունի բարձր գունային ճանաչողություն, այսինքն՝ թույլ է տալիս հեռացնել թե՛ կոշտ մուգ մազերը, թե՛ գունազրկված աղվամազերը։ Բացառություն են կազմում ճերմակ մազերը, որոնք ոչ մի լուսային մեթոդով հնարավոր չէ վերացնել, քանի որ գունակ չեն պարունակում։
Ինչպես բոլոր լազերային, ֆոտո էպիլացիաների, էլոս-տեխնոլոգիաների, այնպես էլ դիոդային լազերի աշխատանքի հիմքում ընկած է օպտիկայի օրենքը։ Գունակի միջոցով լույսը կլանվում է, այս դեպքում դա մելանին պիգմենտն է, հասնում է մինչև արմատ՝ դերմայի խորը շերտեր, այնուհետև ջերմային էներգիան հաղորդվում է մազարմատը սնուցող անոթին՝ դրանով իսկ քայքայելով այն։
Դիոդային լազերով էպիլյացիան, ինչպես բոլոր լուսային մեթոդները, սոցիալական ռեաբիլիտացիա չի պահանջում, այսինքն՝ մաշկը չի վնասվում։ Մենք շրջանցում ենք վերնամաշկը, աշխատում ենք բուն մաշկի հետ, ընդ որում կոնկրետ խորության վրա։
Դիոդային լազերը չի պատկանում իոնիզացվող ճառագայթների դասին՝ ո՛չ ուլտրամանուշակագույն լույս է, ո՛չ էլ ռենտգենյան ճառագայթ։ Ուլտրաձայնն ավելի վտանգավոր է իր թափանցելիությամբ, քան դիոդային լազերի լույսը։ Այս դեպքում մենք օգտագործում ենք լույսի ինֆրակարմիր սպեկտրը, քանի որ մեզ անհրաժեշտ է վերջինիս ջերմային էներգիան։ Ուստի վստահաբար կարող ենք ասել, որ դիոդային լազերը վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար՝ բացառապես այն դեպքերի, երբ մարդու օրգանիզմում առկա են պաթոլոգիկ վիճակներ, որոնց համար լազերի լույսի ջերմությունը կարող է խթանիչ ազդեցություն ունենալ։
Լազերային էպիլյացիան հատուկ խնամք չի պահանջում։ Միայն անհրաժեշտ է արևից պաշտպանվել։
Լազերային էպիլյացիան խորհուրդ է տրվում իրականացնել սեռական հասունացումից հետո, երբ մազը հնարավորինս կոշտացած է։

Գնացուցակ՝ Լազերային մազահեռացում (հատվածներով)

Ասեղային էպիլյացիա

Էլեկտրոէպիլյացիա(ասեղային մազահեռացում)
Այն մազահեռացման տարբերակ է, որի դեպքում առանց օրգանիզմին ընդհանուր վնաս հասցնելու էլեկտրոտերմոլիզի է ենթարկում մազարմատը տրանսֆորմացված էլեկտրական հոսանքի միջոցով։
Այս մեթոդը փորձված է, նույնիսկ համարվում է ավանդական, շատ արդյունավետ է և որոշ դեպքերում այլընտրանքային (ունի հակացուցումների նեղ շրջանակ)։
Սակայն ինքը գործողությունը բավականին ստրեսային է, եթե կատարվի առանց ցավազրկման, աշխատատար է և պահանջում է ավելի երկար սոցիալական վերականգնում։ Բացի այդ այս պրոցեդուրայի արդյունքը և հնարավոր բարդությունները անմիջական կապ ունեն մասնագետի հմտության հետ։
Այսպիսի մազահեռացումը խորհուրդ է տրվում կատարել զգուշությամբ մաշկի բիոակտիվ կետերի, ինչպես նաև սպեցիֆիկ ճարպա- և քրտնագեղձերի շրջանում (թևատակ, բիկինի․․․)։


Բիո և թելով էպիլացիա

Բիոէպիլացիան բնական կպչուն նյութերով էպիլյացիան է։ Արվում է ձեռքերի կամ հատուկ թղթերի միջոցով։


Շուգարինգ

Շուգարինգը բիոէպիլյացիայի տեսակ է, որն արվում է շաքարային հիմքով։