[vc_row][vc_column][vc_single_image image=”331″ img_size=”full” alignment=”center”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]

Դեմքի մերսում

Դեմքի մերսումը, բացի կոսմետոլոգիական պրոցեդուրաների բաղադրիչ մասը կազմելուց, հանդես է գալիս նաև, որպես ինքնուրույն պրոցեդուրա: Կան տարբեր տեսակի մերսումներ, որոնք ուղղված են տարբեր խնդիրների լուծմանը: Կախված մերսման նպատակից, այն կարող է ունենալ տարբեր տևողություն, ինչպես նաև կարող են կիրառվել տարբեր նյութեր: Մերսման համար շատ կարևոր են միջավայրի պայմանները և մասնագետի պրոֆեսիոնալիզմը: Ցանկացած մերսում սկսվում և ավարտվում է լիմֆոդրենաժային շարժումներով: Ճիշտ մերսման դեպքում ապահովվում է գլխի շրջանի ավշի արտահոսքը, լավանում է արյան շրջանառությունը, ֆունկցիոնալ կարգավորվում են նյարդային վերջույթները և բիոակտիվ կետերը, մկանային համակարգը և իմունիտետը:[/vc_column_text][/vc_column][/vc_row]