Մարդու մասին կարծիք կազմվում է առաջին հերթին ելնելով նրա արտաքին տեսքից , հավանաբար հենց դա է պատճառը, որ պատմության խորքերից ի վեր մարդը մշտապես ձգտել է կատարելության հասցնել իր արտաքին տեսքը։  Որպես արտաքին տեսքի առաջնային գործոն հանդես է գալիս խնամված մաշկը։ Մարդու օրգանիզմի բոլոր օրգաններն ու հյուսվածքները օժտված են ինքնամաքրման և վերականգնման հնարավորությամբ:Սակայն ժամանակի ընթացքում, արտաքին և ներքին գործոնների ազդեցության ներքո, այդ պրոցեսները խանգարվում են կամ դանդաղում և առաջ է գալիս պրոֆեսիոնալ մոտեցման կարիք։ Մաշկն ունի եզակի կառուցվածք,որը դարձնում է այն ամբողջ օրգանիզմի վահանը: Որպես մեր օրգանիզմի պատիճ և կարևորագույն արտազատման համակարգ, այն մշտապես ունի   խնամքի կարիք: Մաշկի խնամքի անբաժան և կարևորագույն մասը պրոֆեսիոնալ մաքրումներն են։Դրանք հանդիսանում են պարտադիր խնամքի միջոց և ցանկացած պրոցեդուրայի պարտադիր քայլ: Շատերը մաքրումներ իրականացնում են տնային պայմաններում զանազան նյութերի օգտագործմամբ,սակայն միշտ չէ, որ այդ նյութերը համապատասխանում են պիտակի վրա գրված գովեստներին, ուտի մասնագետները խորհուրդ են տալիս համոզվել մաքրումների համար օգտագործվող միջոցների որակական համապատասխանության մեջ և հետո միայն կիրառել դրանք մաշկի խնամքի համար։ Այնուամենայնիվ տնային խնամքից զատ  հասուն մաշկը ժամանակ առ ժամանակ ունի պրոֆեսիոնալ խնամքի կարիք։ Պրոֆեսիոնալ մաքրումները պետք է կատարվեն մասնագետների կողմից, հատուկ նյութերի կիրառմամբ,որոշակի սան-հիգիենիկ պայմաններում,անպայման հաշվի առնելով ցուցումներն ու հակացուցումները:Էստոմեդ կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետները անհատական վերաբերմունք են ցուցաբերում ցանկացած հաճախորդի և յուրաքանչյուրին համապատասխան խնամքի պրոցեդուրա են իրականացնում։ Խնամքի գրագետ իրականացումը թույլ է տալիս խուսափել անցանկալի հետևանքներից և բարդություններից ,ունենալ մաքուր մաշկ : Մեր կենտրոնում առկա է դեմքի խնամքին ուղղված պրոցեսուրաների տեսականի, դրանք իրականացվում են ինչպես տարբեր սարքերի և նյութերի միջոցով, այնպես էլ դասական տարբերակով ՝ձեռքերի օգնությամբ։  Պրոցեդուրաների բազմազանության մեջ, Ձեզ համար առավել հարմար և արդյունավետ տարբերակի ընտրությունը իրականացվում է առաջնային խորհրդատվությունից հետո։ Բժիշկ կոսմետոլոգը կատարում է մաշկի հետազոտություն (վիզուալ կամ ապարատային եղանակով),որից հետո էլ ընտրվում է կոնկրետ պրոցեդուրա կամ պրոցեդուրաների շարք։ Ճիշտ մաքրումը Ձեզ երկար ժամանակ կնվիրի թարմության և մաքրության զգացողություն, և որ ամենակարևորն է նման մաքրումների պարբերաբար իրականացումը հետագայում կազատի Ձեզ տարիքային մի շարք խնդիրների ի հայտ գալուց։