Կոսմետոլոգիա

Ուսումնական ծրագիրը բավականին ծավալուն է։ Այդ իսկ պատճառով այն տրոհվել է բաժինների, և մշակվել մի քանի մակարդակի։

Հաշվի առնելով, որ բոլորին չէ հարկավոր ընդհանուր ծավալը, մենք տալիս ենք ընտրելու հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուրն ընտրի այն, ինչն իրեն պետք է, ինչն իրեն հետաքրքիր է։

Դասընթացները անցկացնում են Էստոմեդի աշխատակիցները, ովքեր ունեն մասնագիտական կրթություն, երկար տարիների փորձ։ Դասընթացները  լինում են անհատական և խմբակային։ Խմբերը բաղկացած են լինում ամենաշատը 4 հոգուց։ Դասերը անցկացվում են շաբաթական 3 անգամ, 2 ժամ տևողությամբ։ Դասընթացի ընդհանուր տևողությունը կախված է,դասընթացի տեսակից (յուրաքանչյուրի կողքին նշվա է տևողությունը) :Դասընթացի ավարտին տրվում է վկայական։

Դասընթացների գնացուցակ

Ծանոթացեք նաև մյուս ծառայություններին

free-consultation
cosmetology

Բազային կոսմետոլոգիա
Տևողություն ՝ 3 ամիս
Արժեք ՝ 450․000 դր․

1․Մաշկը և նրա ածանցյալները (մորֆաոոգիա,ֆիզիոլոգիա,պաթոլոգիա)
2․Մաշկի տեսակները և խնամքը
3․Կոսմետոլոգիական բնույթի խնդիրներ (տարբերակում,բուժում)
4․Մաքրումներ (կլասիկ և ապարատային)
5․Կոսմետոլոգիական կոմբայն
6․Կոսմետոլոգիական միջոցներ
7․ Դեմքի մաքրում
8․Ապարատային կոսմետոլոգիա (լազերների կիրառում)
9․ Հակատարիքային պրոցեդուրաներ
10․Դեստրուկտիվ գոյացությունների կոագուլյացիա
11․Ականջների դակում
12․Պիլինգներ
13․Բիո էպիլյացիա (մեղրամոմով)
14․Էլեկտրո (ասեղային) էպիլյացիա

Էպիլյացիա
Տևողություն՝ 1 ամիս
Արժեք՝ 150․000դր․

1. Մաշկը և նրա ածանցյալները (մորֆոլոգիա, պաթոլոգիա, ֆիզիոլոգիա)
2. Էպիլյացիայի և դեպիլյացիայի տեսակները
3. Էլեկտրո (ասեղային) էպիլյացիա
4.  Բիո- էպիլյացիա  (waxing, shugaring)
5. Մազահեռացման լազերային մեթոդներ

Ասեղային էպիլյացիա

Ապարատային կոսմետոլոգիա

Ապարատային կոսմետոլոգիա
Տևողություն՝ 2 ամիս
Արժեք՝ 300․000դր․

1․ Կոսմետոլոգիական կոմբայն
2․ Ոչ ինյեկցիոն մեզոթերապիա, էլեկտրոպարացիա, RF- լիֆտինգ
3․ Diod լազեր
4․ NdYag-լազեր
5. CO2 լազեր
6․ Կավիտացիա, աշխատանք ուլտրաձայնի հետ
7․ Ապարատային մաքրումներ
8․ ST – թերապիա