Կոսմետոլոգիայի դասընթաց | Էստոմեդ էսթետիկ բժշկական կենտրոն
Ուսումնական ծրագիրը բավականին ծավալուն է։ Այդ իսկ պատճառով այն տրոհվել է բաժինների, և մշակվել մի քանի մակարդակի։
Հաշվի առնելով, որ բոլորին չէ հարկավոր ընդհանուր ծավալը, մենք տալիս ենք ընտրելու հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուրն ընտրի այն, ինչն իրեն պետք է, ինչն իրեն հետաքրքիր է։
Դասընթացները անցկացնում են Էստոմեդի աշխատակիցները, ովքեր ունեն մասնագիտական կրթություն, երկար տարիների փորձ։ Դասընթացները լինում են անհատական և խմբակային։ Խմբերը բաղկացած են լինում ամենաշատը 4 հոգուց։ Դասերը անցկացվում են շաբաթական 3 անգամ, 2 ժամ տևողությամբ։ Դասընթացի ընդհանուր տևողությունը կախված է,դասընթացի տեսակից (յուրաքանչյուրի կողքին նշվա է տևողությունը) :Դասընթացի ավարտին տրվում է վկայական։