Մարզումներ

ESTOMED կենտրոնում յոգայի, պիլատեսի և բոդիֆլեքսի խմբակային պարապմուքնները Ձեզ համար կհանդիսանան էներգիայի, լավ տրամադրության և լավատեսության աղբյուր, ինչպես նաև առողջության վերականգման բացառիկ մեթոդ:
ESTOMED կենտրոնում խմբակային պարապմունքները նպաստում են քաշի նվազեցմանը, քրոնիկական հոգնածությունից ազատմանը և աշխատունակության բարձրացմանը:
Յոգա

Յոգա

Մարզումներ

Բոդիֆլեքս

Պիլատես

Պիլատեսը ստեղծվել է ամերիկացի բժիշկ Ջոզեֆ Պիլատեսի կողմից և հենց նրա անունն էլ կրում է։ Ի սկզբանե նախատեսված  է եղել պարողների համար:

Պիլատեսի հիմնական ուղղվածությունը որովայնի հատվածի խորանիստ մկանների ամրացնում է: Պարապելու ընթացքում մկանները պետք է գտնվեն ձգված վիճակում։ Այդ սկզբունքն ազդում է նրա վրա, որ ողնաշարն առողջ է լինում, ամուր, կեցվածքն է ուղղում, ամրանում են և մեջքի մկանները։

Պիլատեսը նպաստում է արյան շրջանառությանը։ Ամբողջ պարապմունքի ընթացքում մենք օգտագործում ենք «հիմքը» – դա փորի մկանների սեղմումն է դեպի ներս։ Արդյունքն անհատական է։ Միջինում 10 պարապմունք պետք է լինի։

Այս տեխնիկան նպաստում է ճարպերի այրմանը, կատարվում է ներքին օրգանների մերսում, ինչպես նաև՝ որովայնի հատվածի և կոնքի օրգանների։ Բոլոր շարժումները կատարվում են դանդաղ։ Գործում է հետևյալ սկզբունքը՝ դանդաղ և էֆեկտիվ։

Վարժությունները նման են յոգայի վարժություններին, տարբերությունը շնչառությունն է։ Պիլատեսի մեջ հստակ շնչառություն է պետք, ամբողջ ընթացքում «պրեսը» պետք է հավաքված լինի որովայնի մեջ։ Դա յոգայում չկա։

Պարապմունքները լինում են շաբաթական 2 անգամ՝ ժամը 10։00-ին, տևողությունը՝ 1 ժամ։

Հակացուցումներ գրեթե չկան, եթե մարդն ունի որևէ օրգանի հետ կապված առողջական խնդիրներ, այդ հատվածի վարժությունները կարող են քիչ կատարել։

Անցկացվում են նաև պարապմունքներ՝ յոգայի և պիլատեսի համադրությամբ, որը կոչվում է յոգա-պիլատես։ Վարժությունները վերցվում են յոգայից, իսկ տեխնիկան կիրառվում է պիլատեսինը։ Այսինքն՝ կիրառվում է հիմքը ձգված պահելու տեխնիկան։ Պարապմունքներն անցկացվում են խմբակային։

Զումբա

Զումբա

Զումբան պարային ֆիթնես ծրագիր է՝ հիմնված հայտնի լատինո – ամերիկյան ռիթմերի վրա: Այն համաշխարհային բրենդ է, որն իր մեջ ներառում է առողջ ապրելակերպ վարելու ձգտումը և պարբերական սպորտային պարապմունքները պարային երաժշտության ներքո