Բոտուլինոթերապիա

Բոտուլինոթերապիա

Բոտուլինոթերապիա Էստոմեդ էսթետիկ բժշկության կենտրոնում

Բոտուլինոթերապիան A տիպի բոտուլոտոքսինի կիրառումն է մկանային հիպեր կամ դիստոնիկ վիճակների դարձելի շտկման նպատակով։ Էսթետիկ բժշկության մեջ այս նյութի կիրառումը եկել է նյարդաբանությունից։ Այժմ այն հաջողությամբ կիրառվում է ոչ միայն միմիկական կնճիռների կանխարգելման և հարթեցման նպատակով, այլ նաև անատոմիական և ֆիզիոլոգիական արատների դեպքում, ճարպագեղձերի և քրտնագեղձերի վեգետատիվ խանգարումները շտկելու նպատակով։
Նյութերը կիրառվում են հատուկ հաշվարկված չափաբաժիններով, հատուկ տեխնիկայով և բացառապես մասնագետների կողմից։