Մերսում բանկաներով կամ վակուումային

Վակուումային մերսման ժամանակ օգտագործվում են բանկաներ և վակուումային ապարատ, որն աշխատում է ավելի խորը։ Օգտակարության տեսակետից այս մերսումն ավելի արդյունավետ է, քան միայն ձեռքով կատարվող մերսումը։

Պրոցեդուրայի ժամանակ աշխատում ենք ձեռքերով՝ բիոլոգիական ակտիվ կետերի, մկանների հետ, այնուհետև դիմում բանկաների ու ապարատի օգնությանը։

Մերսման այս տեսակը բանկաներով աշխատելու սկզբնական ժամանակահատվածում կարող է մի փոքր դիսկոնֆորտ և ցավ առաջացնել։ Կարող են լինել կապտուկներ: Դա նշանակում է, որ արյան շրջանառությունը լավ չի կատարվում, այդտեղ արյան կանգ է առաջանում, կուտակվում են տոքսիներ, շլակներ։ Կուրսի ընթացքում կապտուկները քչանում են՝ 3-4 պրոցեդուրայից հետո այդ կապտուկները գրեթե չկան։ Սա նշանակում է մաքրման պրոցես է կատարվել՝ հին, չաշխատող, մահացած արյան բջիջները դուրս են գալիս կապտուկների տեսքով։

Վակումային մերսումը կարող ենք նաև երիտասարդացնող մերսում է կոչել, քանի որ ազդում է բոլոր օրգան համակարգերի վրա՝ լավանում է մաշկի տոնուսը, թարմանում է գույնը։

Մեջքի հետ աշխատելու դեպքում ողնաշարի շատ խնդիրներ լուծվում են, մեջքի մկանային կորսետն արդեն իր ճիշտ դիրքում է պահվում։

Եթե առկա է ողնաշարի գրիժա, իհարկե ոչ շատ մեծ, մերսումը փոքրացնում է այն։

Վակումայնին մերսումն օգտակար է նաև հոդերի, ոսկրային համակարգի, նյարդերի համար։ Կարգավորում է քունը։

Միջին կուրսը բաղկացած է 10 պրոցեդուրայից։ Ընդհանրապես՝ մերսումն անհրաժեշտ է իրականցնել տարին երկու անգամ։ Ցանկալի է գարնանը և աշնանը։ Մեկ պրոցեդուրայի տևողությունը՝ միջինում 1 ժամ է։

Հակացուցված է սուր ինֆեկցիոն հիվանդությունների, ջերմության, մաշկի ինֆեկցիոն հիվանդությունների, չարորակ ուռուցքների վերջին աստիճանների դեպքում։