Դեմքի մերսում

Դեմքի մերսումը մի քանի փուլերով է տեղի ունենում։ Սկզբում պատրաստում ենք դեմքը՝ մաքրող քսուքով, հետո թեթև պիլինգ է արվում։ Այնուհետև կատարվում է կետային մերսում՝ հատուկ շարժումներով, հետո դեմքի վրա թույլ ռեժիմով աշխատում է վակուումային ապարատը։ Մերսումը շարունակվում է գուաշա փայտիկներով, դրվում է թթվածնային դիմակ։ Պրոցեդուրան ավարտվում է կոպերի և դեմքի համար նախատեսված հատուկ քսուքներով։

Արդյունքում դեմքի մաշկը ձգվում է, գույնը՝ թարմանում։

Կուրսը միջինում 10 օր է: Խորհուրդ է տրվում իրականացնել 25 տարեկանից հետո։