Բուժական/Թերապևտիկ մերսում

Բուժական մերսումը նպաստում է հոդերի, մկանների ֆունկցիաների վերականգնմանը, նյութափոխանակության կարգավորմանը,  մեղմացնում է ցավերը, հանգստացնում նյարդային համակարգը, կարգավորում քունը, այդ իսկ պատճառով հաճախ մերսման այս տեսակը ներառվում է հիվանդությունների բուժման ծրագրում։


Ռելաքս մերսում

Ռելաքսը հանգստացնող մերսում է։ Դրական է ազդում նյարդային համակարգի, մկանների, ոսկրերի վրա։ Կարգավորում է քունը։


Լիմֆոդրենաժ

Պրոցեդուրան կատարվում է վակուումային ապարատով։ Խթանվում է ավշի հոսքը, և կատարվում է մաքրման պրոցես։

vacuum massage

Վակուումային մերսում

Վակուումային մերսման ժամանակ օգտագործվում են բանկաներ և վակուումային ապարատ, որն աշխատում է ավելի խորը։ Մերսում բանկաներով կամ վակուումային. մանրամասները


Հակացելյուլիտային

Հակացելյուլիտային մերսումը, բացի ցելյուլիտի վերացումից, ունի նաև նիհարեցնող էֆեկտ։ Պրոցեդուրայի ընթացքում լավագույն արդյունքի համար ցանկալի է հետևել տրամադրվող սննդակարգին։ Մերսումը կատարվում է վակուումային մեթոդով։

Տաք քարերով մերսում

Տաք քարերով մերսումը բավական հաճելի պրոցեդուրա է։ Տաք քարերը շարվում են մեջքին, ունեն թուլացնող էֆեկտ: Մկանները թուլանում են, նյարդերը՝ հանգստանում:

Այս մերսման համար նախատեսված քարերը կոչվում են Magic titanium։ Հատուկ ձուլածո քարեր են, պարունակում են տիտանիում: Պատրաստված են Կորեայում: Հայաստանում այս քարերը եզակի երևույթ են, միայն մեր կենտրոնն ունի:

Մերսման այս տեսակը կարգավորում է օրգանիզմի էլեկտրոմագինիսական դաշտը, հյուսվածքներն ապահովում թթվածնով: Պրոցեդուրան կարող է լինել և՛ մեկանգամյա, և՛ կուրսով:

Հակացուցումներ չկան։ Չի թույլատրվում միայն բարձր ջերմության, սուր հիվանդությունների, բորբոքված երևույթների դեպքում։