Կինեզոթերապիա

Կինեզոթերապիա

                                                                                    Կինեզոթերապիա
Կենտրոնում առանձնահատուկ տեղ է տրվում կեցվածքի ուղղմանը` ողնաշարի ճկունացմանն ու կորսետային մկանների ձևավորմանը: Հատուկ ընտրված վարժությունների և ձգումների օգնությամբ աշխատում են ողնաշարային տարբեր պրոբլեմների դեմ` միջողային աճառային սկավառակների մաշվածություն և իջեցում, տեղաշարժ նևրալգիաներ, իշիազ, ռադիկուլիտ, միջողային սկավառակների ճողվածքների պրոֆիլակտիկա:
Թեթևության զգացողությունը, անսպառ էնեգիայի հոսքը, ցավային սիմպտոմների զգալի թուլացումը առաջին իսկ մարզումներից, խոսում են մեթոդի ունիկալության և անհրաժեշտությոն մասին տարբեր առողջական խնդիրների առկայության դեպքում:
Առավել հիմանական պատճառ են հանդիսանում ոչ առողջ կենսակերպը, անհարմար դիրքերի ընդունումը ուսման, աշխատանքի, հանգստի, քնի ժամանակ, որն էլ բերում է բնականոն շարժվելու ունակության կորստի, միջողային աճառային սկավարակների վնասման և որպես հետևանք` ցավերի պարանոցային, գոտկային հատվածում ուժեղ ցավերի և ճողվածքների աճառային սկավարակներում:Ողնաշարային ցավերի պատճառներն են համարվում` 1. Սխալ կեցվածքի ձևավորումը վաղ հասակում 2. Ծանր ֆիզիկական աշխատանքը 3. Սխալ սննդակարգը և ավելորդ քաշը 4. Անհարմար դիրքը սովորելու, աշխատելու և հանգստի ժամանակ 5. Դժբախտ պատահարները 6. Ողնաշարի բնածին թերությունները 7. Գերծանր սպորտային մարզումները 8. Հիպոդինամիան (նստակյաց կենսակերպը) 9. Թույլ մկանային համակարգը 10. Սթրեսսները 11. Վատ և սխալ կոշիկները
70% դեպքերում ցավերը գրանցվում են գոտկային շրջանում, 25%-ը պարանոցային, 5%-ը կրծքային: Այս դեպքերի միայն 5%-ը կարիք է ունենում վիրաբուժական միջամտության:Կինեզոթերապիան մկաննների և հոդերի բուժման վերականգնման միջոց է, որտեղ կիրառվում է շարժում: Այն բաժանվում է 2 մեծ խմբի ` ակտիվ և պասիվ: Բուժական մարմնամարզությունը ամենալայն կիրառվող ձևերից մեկն է, որի հիմնական բուժիչ գործոն է հանդիսանում ֆիզիկական վարժությունները և չի օգտագործվում բարդ սարքավորումներ: Կիրառվում է ցանկացած տարիքում և թողում է ընդհանուր ազդեցություն ողջ օրգանիզմի վրա:

Բուժում շարժման միջոցով