ԲՈՒԺԱԿԱՆ և ՌԵԼԱՔՍ ՄԵՐՍՈՒՄ
Մերսում | Էստոմեդ ստոմ և բժշկական կենտրոն Երևանում
Մերսումն ունի հազարամյակների պատմություն և արմատներով գնում է դեպի արևելք՝ Չինաստան։ Այն ակտուալ է եղել բոլոր ժամանակներում, քանի որ օգտակար է առողջության, կազմվածքի պահպանման, ինչպես նաև դեմքի մաշկի թարմացման համար։ Մերսումը խթանում է արյան շրջանառությունը, որի արդյունքում էլ տեղի են ունենում առողջական և էսթետիկ բարելավումներ։
Մերսումը խորհուրդ է տրվում նաև հղիներին, քանի որ թուլացնում է լարված մկանները։
Գոյություն ունեն մերսման բազում տեսակներ, որոնցից հիմնականները մեր կլինիկայում իրականացվում են՝
- Բուժական/ Թերապևտիկ մերսում
- Ռելաքս մերսում
- Վակուումային մերսում
- Հակացելյուլիտային մերսում
- Տաք քարերով կորեական մերսում
Բուժական/Թերապևտիկ մերսում
Բուժական մերսումը նպաստում է հոդերի, մկանների ֆունկցիաների վերականգնմանը, մեղմացնում է ցավերը… Բուժական մերսում. մանրամասները
Դեմքի մերսում
Դեմքի մերսումը մի քանի փուլերով է տեղի ունենում։ Սկզբում պատրաստում ենք դեմքը՝ մաքրող քսուքով… Դեմքի մերսում. մանրամասները
