Բժշկական ծառայությունները ՝ կոսմետոլոգիան այն գործողություններն են, որոնք արվում են մասնագետի կողմից, այսինքն պետք է կատարի բժիշկ կոսմետոլոգը, որովհետև պահանջվում են գիտելիքներ, որոշակի հմտություն, վարպետություն, դիագնոստիկայի իմացություն։
Բժշկական կոսմետոլոգիայի մեջ մտնում է ապարատային կոսմետոլոգիան։ Շատ սարքեր համարվում են սրահային, այսինքն՝ նույնիսկ սրահներում կարող են աշխատել այդ սարքերով, սակայն ամեն մի սարք ունի իր կիրառման հակացուցումները, այդ իսկ պատճառով բժշկական կոսմետոլոգիան պետք է կատարվի բժշկական կենտրոնում, այլ ոչ թե սրահում։